AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 929, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Նաիրա Նահապետյանը ժամանակակից հայ գործարար կնոջ տիպար է, մեկն այն եզակիներից, որոնք օգտվելով ազատ շուկայական հարաբերությունների ընձեռած հնարավորություններից, կարողացել է կայանալ տնտեսական դաշտում, հասնել հաջողությունների, իր անձի ու անվան շուրջը հետաքրքրություն ձեւավորել: Մեզ հետ զրույցում Նահապետյանը նշեց, որ կին ղեկավարի առավելություններից մեկն է նաեւ, որ նա մեծ հոգատարությամբ եւ կնոջը բնորոշ սիրով է կատարում յուրաքանչյուր գործ, լինի դա կազմակերպչական, թե ֆինանսական: Ի տարբերություն տղամարդուՙ կին ղեկավարը մեծ ուշադրություն է ցուցաբերում իր աշխատողի անձնական, ընտանեկան խնդիրներին: Կնոջ բիզնեսի արդյունքը որակական առումով բոլորովին այլ է: Նաիրա Նահապետյանն այսօր ղեկավարում է Փոքր Հէկ-երի միությունը, եւ իր հարցազրույցներից մեկում, որը վարել է լրագրող Բաբկեն Թունյանը, նա բարձր է գնահատել վերջին ութը տարիներին տեղի ունեցած տեղաշարժերն ու առաջխաղացումը, համագործակցությունը գերմանահայկական հիմնադրամի եւ գերմանական KFW բանկի հետ, ինչը նպաստում է Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող էկոլոգիապես մաքուր փոքր ՀԷԿ-երի ավելացմանը»: Մենք ընդամենը մի հարցազրույցի հղում արեցինքՙ ցույց տալու համար գործարար տիկնոջ մտահոգություններն ու հաջողությունները, Հայաստանի գործարար մթնոլորտն ակտիվացնելու քայլերը:

Նաիրա Նահապետյանը երեւանցի է, ծնվել է 1958թ.-ին, Երեւանում: 1983թ-ին ավարտել է Երեւանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը, ստացել է զոոինժիների մասնագիտություն: Հետագայում, 2001թ-ին, ավարտել է Մոսկվայի Միջազգային քաղաքագիտական համալսարանը, ստացել տնտեսագետ -ֆինանսիստի որակավորում:

Նաիրա Նահապետյանն իր աշխատանքային նոր գործունեությունը, արդեն դիպլոմավորված մասնագետի կարգավիճակում, սկսել է 1983-ին եւ մինչեւ 1986թ. աշխատել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդումՙ որպես գյուղատնտեսական բաժնի ռեֆերենտ: 1986-ին արդեն աշխատանքի է անցնում ՀԽՍՀ պետագրոարդի վերահսկողության ծառայությունում եւ զբաղեցնում պետի տեղակալի պաշտոնը: 1990-ին նա նշանակվում է նորաստեղծ ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության բաժնի վարիչ, իսկ 1992- 1993թ-ին աշխատում է որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության ծառայության պետ: 1993-ին նշանակվում է «Անի Տուրս» ֆինանսավարկային կազմակերպության Հայներարտբանկի մասնաճյուղի տնօրեն: Մեզանում նոր էին ձեւավորվում նոր բանկային համակարգերն ու մոտեցումները, անկախ Հայաստանը ներդնում էր համաշխարհային փորձը, գնում դեպի բանկային նոր կառուցվածքների ստեղծման: Իր կուտակած մեծ փորձով Նաիրա Նահապետյանը կարողանում է երկու տարվա ընթացքում կազմակերպել մասնաճյուղի բնականոն գործունեությունը, արձանագրել հաջողություններ: Նա կուտակել էր ֆինանսիստի մեծ փորձ, որն էլ օգնում է նրան, հուշում, մղում հաճախ նաեւ խիզախ քայլերի եւ վճիռների: 1995 թ-ին Նաիրա Նահապետյանը նշանակվել է Համաշխարհային բանկի շրջանակներում գործող «ԷԼ-ԱՆ» ֆինանսավարկային կազմակերպության գլխավոր տնօրեն:

Երկու տարի այստեղ պաշտոնավարելուց հետոՙ Նաիրա Նահապետյանը կտրուկ շրջադարձ է կատարում դեպի հիդրոէներգետիկա եւ սեփականաշնորհելով Գյումրիի ՀԷԿ-ը դառնում է հիմնադիր եւ գլխավոր տնօրեն: Նաիրա Նահապետյանը վստահ էր, որ իր նախաձեռնությունն օգտակար է լինելու, քիչ ծախսատար, քանի որ Հայաստանի բնությունը հնարավորություն է տալիս իր առանձնահատուկ լանդշաֆտի միջոցով հասնել արդյունավետության: Նրա հաջողությունները ոչ միայն ակնհայտ դարձան, այլեւ շատերը հետեւեցին նրա օրինակին, կառուցվեցին նոր փոքր հիդրոկայաններ, որոնց միությունը սկսեց գլխավորել Նաիրա Նահապետյանըՙ իր փորձը հաղորդելով շատերին: Ոգեւորվելով առաջին հաջողություններով, Նաիրա Նահապետյանը 2001-ից դարձավ «Զովաշեն ՀԷԿ» ՍՊԸ-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրենը:

1999թ-ից Նաիրա Նահապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2005թ-իցՙ ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ եւ Գործարար կանանց աջակցման հանձնախմբի ղեկավար: 2008թ-իցՙ AIWA-ի (Հայ կանանց միջազգային միություն) անդամ, հանձնաժողովի նախագահ: 2009թ-իցՙ Երեւան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009թ-ից Հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական եվ բյուջետային հանձնաժողովի, ֆինանսա-բյուջետային քաղաքականության մշակման ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:

Նաիրա Նահապետյանը ամուսնացած է, ունի երկու դուստր եւ, ինչպես նշեց նա, նրանց աջակցությունը զգում է իր նախաձեռնած յուրաքանչյուր գործում:

«Երբ սիրված ես ու մշտապես զգում ես հարազատներիդ հոգատարությունը, ամեն ինչ շատ ավելի դյուրին է դառնում», եզրափակեց Նահապետյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.