AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 787, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 6,9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման համար:

Ներկայացնում ենք մարզերում իրականացված սոցիալական ներդրումների մի մասը.

- Բնակարաններՙ Գյումրիի եւ Վանաձորի` երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի

- Ջրամատակարարման համակարգի կառուցում

- Խմելու ջրի ապահովում ջրամատակարարում գրեթե չունեցող մի շարք գյուղերում

- Այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին լուսավորման եւ ջեռուցման համակարգերի համար)

- Ջեռուցման համակարգի ապահովում մանկապարտեզներում եւ դպրոցներում

- Պաշտպանիչ պատի կառուցում սահմանամերձ գյուղերում

- Էլեկտրական ցանկապատի կառուցում ընտանի կենդանիներին եւ անասնագոմերը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու նպատակով

- Աջակցություն Կոշ համայնքում գործողՙ երեխաների ցերեկային խնամքի եւ վերականգնողական կենտրոնին

- Նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում մարզային ծննդատներին

- Բժշկական սարքավորումներով եւ նավիգացիոն համակարգով արդիականացված շտապօգնության մեքենաների տրամադրում մարզային բժշկական կենտրոններին, ինչպես նաեւ գործակարգավարական համակարգի արդիականացում

- Հաշմանդամների կարիքներին հարմարեցված մեքենաների տրամադրումՙ ներառական կրթության ծրագրերի շրջանակում

- Արագ արձագանքման 911 հեռախոսահամարի տեղայնացում

- Կիսակառույց տների շինարարության ավարտ եւ վերանորոգման աշխատանքներ գյուղական, այդ թվումՙ սահմանամերձ համայնքներում

- Մարզային կրթական հաստատությունների եւ մշակութային օջախների վերանորոգում

- Ուսանողների կրթաթոշակի ապահովում

- Համակարգչային սենյակների ստեղծում մարզային կրթական հաստատություններում

- Մարզային կրթական հաստատություններում ինտերնետ կապի ապահովում

- Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում դասախոսությունների եւ դասընթացների կազմակերպումՙ մարզերի բուհերի ուսանողների համար

- Մշտադիտարկման ժամանակակից սարքավորումների տրամադրում Ուրցաձորի էկոկրթական կենտրոնին

- Բազային նոր կայանի կառուցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքումՙ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հարեւանությամբ եւ այլ ծրագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերումՙ մարզային 54 եւ շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով:

Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի եւ քաղաքի, մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարեւոր է հասնել հատկապես պատերազմից եւ բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն եւ անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված եւ շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային: Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, եւ ոչ մերՙ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն, լիովին մեր ընտրությունն է: Մենքՙ վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկությանՙ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամՙ որպես երջանկության բանաձեւ դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտմանՙ դեռեւս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն էՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունիցե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Գործունեության առաջին իսկ տարիներից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որդեգրելով որպես առանցքային ռազմավարական մոտեցումՙ ընկերությունը շարունակում է առաջնորդվել ԿՍՊ սկզբունքներով, բոլորՙ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի նախագծման եւ իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երեւանում եւ Հայաստանի մարզերումՙ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.