AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 883, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱՌԱՋԱՐԿ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ 2016 ԹՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Հ. Ծ.

Կալիֆոռնիայից դեմոկրատ պատգամավոր Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախաձեռնել է շրջաբերական նամակով դիմել Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնախմբինՙ առաջադրելով Հռոմի Ֆրանսիս պապի թեկնածությունը 2016 թվի խաղաղության Նոբելյան մրցանակին:

«Ֆրանսիս պապը հզոր ջատագով է խաղաղության, պահանջում է վերջ դնել հակամարտություններին եւ պաշտպանում է փոխշահավետ հարաբերությունները երկրների միջեւ: Նա կոչ է անում աշխարհին ուժի, բռնադատության եւ ահաբեկչության փոխարեն օգտագործել դիվանագիտական ուղիները լուծելու համար ամեն տեսակի վեճերը:

Նա նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը զորակոչի ենթարկելու իր ուժերըՙ դիմագրավելու համար առավել գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայական եւ շրջակա միջավայրի փոփոխությունները: Եվ վերջապես Ֆրանսիս պապը մարդու իրավունքի պաշտպանի իր խիզախ կեցվածքով եւ բոլորՙ անցյալի եւ ներկայի ցեղասպանությունների դատապարտումով առանձնացրել է իրեն այլ գործիչներից: Այս եւ բազմաթիվ ուրիշ պատճառներից ելնելով մենք առաջարկում ենք նրա թեկնածությունը 2016 թվի խաղաղության Նոբելյան մրցանակի համար», ասված է Ադամ Շիֆի շրջաբերական նամակում, որն ուղարկվել է ստորագրահավաքի Մ. Նահանգների կոնգրեսի ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական պատգամավորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.