AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼԻՍ ԻՆՉՈ՞Վ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միշտ խուսափել եմ պետական գրասենյակներից, ոչ միայն Հայաստանում: Դա տաղտկալի է եւ ինձ համար տհաճ: Հենց այդ պատճառով էլ անընդհատ հետաձգում էի կենսաթոշակայինՙ այսպես կոչված գործընթացի մեջ մտնելս, մի քանի տարի շարունակ: Մինչեւ որ...

Իրավունք ունեի, գործընթաց կոչվածն սկսվեց ու տեւեց 8-10 շաբաթ: Սոցապ բաժանմունքներ, ազգային արխիվ, համալսարանի կադրերի բաժին, հաշվապահություն եւ արխիվ, հարկային տեսչություն, մնացածը չեմ հիշում: Այդ գրասենյակների աշխատակիցներից չեմ դժգոհում, բարյացակամ էին բոլորը, ինձ ճանաչողներն ու չճանաչողները: Բողոքում եմ պարզապես այդքան դիմում գրելուց ու տեղեկանք հավաքելուց: Մի չաղլիկ թղթածրար դարձավ, որը թեւիս տակՙ կրկին մտա սոցապ բաժին, ձեւակերպեցին ու փոստի համապատասխան բաժնից ստացա առաջին կենսաթոշակս, որի գումարը չեմ ասի, բայց կասեմ, որ առնվազն երկուսուկես անգամ պակաս էր երկուսուկես տասնամյակ ամեն ամիս շարունակ վճարածս հարկերից:

Չեմ բողոքում նաեւ կենսաթոշակիս չափից, բոլորինն էլ քիչ է եւ խիստ անհամաչափ սպառողական կոչվող զամբյուղին: Բողոքս այդքան փաստաթղթեր հավաքելուն է վերաբերում, որով անցնում կամ անցել են Հայաստանի շուրջ կես միլիոն կենսաթոշակառուները: Այդ բազմաթիվ թղթերից ընդամենը մի քանիսն էին անհրաժեշտ կենսաթոշակի չափը որոշելու համար:

Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ 2017 թ.ից սկսած այլեւս չեն պահանջելու նման թղթեր ու տեղեկանքներ. բոլոր տվյալները խտացված-ամփոփված կլինեն մեր սոցքարտերի կամ ինքնության (այսպես կոչվածՙ նույնականացման) քարտերի մեջ: Ցույց տուր քարտդՙ ստացիր թոշակդ: Երանի՜ մի երկու տարի էլ սպասեի գործընթացն սկսելու:

Սակայն ես կուզենայի խոսել ոչ թե իմ անձնական ու թերեւս մասնավոր փորձառության մասին, այլ ուրիշ բանի մասին, որն այս պարագայում շատ ավելի կարեւոր էՙ քան վերոհիշյալ ոդիսականը:

Վերջերս, երբ համալսարանում ուսանողներիս բացատրում էի զբոսաշրջային լրագրության առանձնահատկությունները, ուսանողներից մեկը ճիշտ ու տեղին հարց տվեցՙ իսկ ինչո՞ւ են մեր երկիր այցելող գերմանացի, ֆրանսիացի, իտալացի կամ ճապոնացի զբոսաշրջիկների մեծ մասը ավագ տարիքի: Եվ ես փորձեցի պատասխանելՙ կարծում եմ ճիշտ. քանի որ, ասացի, նրանք թոշակառուներ են, որոնք իրենց ջահելությանը չարքաշ աշխատել ենՙ 63-65 տարեկանից հետո տարին գեթ մեկ անգամ աշխարհի որեւէ երկիր այցելելու եւ ընդհանրապես ինքնաբավ լինելու համար: Ավելինՙ զարգացած երկրներում մարդիկ թոշակի տարիքին անցնում են ուրախությամբ, որպես երկրորդ երիտասարդության սկիզբ, կյանքը առավել բովանդակալից անցկացնելու հասակ:

Սակայն մոռացա ուսանողներիս բացատրելու նաեւ, թե այդ երկրներում մարդիկ եթե ոչ հաճույքով, ապա գեթ պատրաստակամ պարտաճանաչությամբ են աշխատում կենսաթոշակի եւ մյուս հարկերը վճարելու, իսկ ամենակարեւորըՙ իրենց գործատուներից պահանջո՛ւմ են այդ պահումները մուծել պարտաճանաչ:

Իսկ մե՞նք: Ի՞նչ կապ ունի Հայաստանի քաղաքացու կենսաթոշակը զբոսաշրջության հետ: Ի՜նչ եմ ասումՙ մարդու տարրական կենսագործունեության հետ: Դրանք իրարից բոլորովին տարբեր հասկացություններ են մեր երկրում:

Անշուշտ գիտեմ, բոլո՛րս գիտենք, որ մեր աղքատ երկիրը, իր թվաքանակից ու չափսերից մեծ բանակ պահող մեր պետությունը ի վիճակի չէ բարձր կենսաթոշակներով ապահովել իր քաղաքացիներին: Սակայն այդ ուղղությամբ քայլեր կատարելը, համոզված եմ, պիտի շատ բան փոխեր մեր կյանքում: Մեր երկրի նախորդ վարչապետը փորձեց առաջին քայլն առնելՙ կուտակային դրություն կիրառելու նախաձեռնությամբ, որը կեսկատար մնաց կառավարության անվճռականության ու երիտասարդների մոտ վստահության պակասի պատճառով:

Ուրեմն գլխավոր խնդիրը մնում է վստահությո՛ւնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.