AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 888, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

171 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՐ ԴՊՐՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հ. Ծ.

«Անադոլու» լրատվական գործակալության համաձայն, սեպտեմբերի 28-ին Ստամբուլում պաշտոնապես բացվել է մի նոր հայկական դպրոց: «171 տարի անց դպրոցական նոր շենք տեղափոխվելը ուրախացնում է բոլորիս: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախարարներին, քաղաքապետերին եւ հայկական համայնքինՙ հնարավոր դարձնելու համար այս բացառիկ պահը», նշել է այդ առթիվ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսուտ Օզդեմիրը:

Դպրոցի շինարարությունը սկսվել է երեք տարի առաջ, շնորհիվ 2008-ին կառավարության ընունած բարեփոխումներին, որոնք փոքրամասնություններին իրավունք էին վերապահում ձեռք բերելու սեփական կառույցներ կամ վերանորոգելու դրանք: Բաքըրքոյի քաղաքապետարանն էլ որոշ հարկերից ազատել էր, հեշտացնելու համար դպրոցի շինարարությունը: Այդուհանդերձ, ըստ Օզդեմիրի, ֆինանսներ հայթայթելը մեծ ջանքեր է պահանջել:

Փոքրամասնությունների դպրոցների խնդիրը կանոնակարգված է ըստ 1923 թվի Լոզանի պայմանագրի, որը թույլատրում է հույն, հրեա եւ հայ համայնքներին բացել իրենց դպրոցները երկրում: Չնայած ուսումնական ծրագրերը այդ դպրոցներում հաստատվում են կառավարության կողմից, համայնքները կարող են թուրքերենի կողքին նաեւ դասավանդություն իրականացնել իրենց ազգային լեզուներով:

Ներկայիս Ստամբուլում գործում են 22 փոքրամասնական դպրոցներ, որոնցից 5-ը հունական են, 1-ըՙ հրեական եւ 16-ը հայկական, որոնցում սովորում են 3 հազարից ավելի աշակերտներ:

Բաքըրքոյի շրջանը գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում: Մինչ այժմ այնտեղ գործում էր մեկ փոքրիկ հայկական դպրոց, որը 170 տարի առաջ կառուցել էր Հովհաննես Դադյան ամիրան: Բնակչության աճի հետեւանքով դպրոցն այլեւս ի վիճակի չէր ընդունելու մեծ թվով աշակերտներ: Նոր դպրոցում մինչեւ 500 աշակերտներ հնարավորություն են ունենալու սովորելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.