AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 881, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԱՐԱՄ, ԱՐԱՄ» ՖԻԼՄԸ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ Է

Հ. Ծ.

Հունիսին Լոս Անջելեսի, սեպտեմբերի 1-ին Մոնրեալի կինոփառատոներում եւ այնուհետեւ Ֆրեզնոյում եւ Բոստոնում ցուցադրվելուց հետո «Արամ, Արամ» ֆիլմը Գլենդեյլի «Սիվիկ» կինոթատրոնում է էկրան բարձրանալու, իսկ նոյեմբերի 1-ին էլՙ Ուոթերթաունում: Այս մասին է նշել լոսանջելեսաբնակ ռեժիսոր Քրիսթոֆեր Չեմըրզը, ավելացնելով, որ մեծապես տպավորված է Հայաստան այցելությամբ եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին իր մասնակցությամբ:

«Ինձ համար շատ հետաքրքրական էր իմանալ, թե ինչպես են ընդունելու այնտեղ իմ նոր ֆիլմը: Այն անհավատալիորեն ջերմ ընդունելության արժանացավ: Դա մի գողտրիկ պատմություն է 12 տարեկան մի պատանու մասին, որին իր ծննդավայր Բեյրութից արեւելյան Հոլիվուդում (ԱՄՆ) գտնվող «Փոքրիկ Հայաստան» են ուղարկումՙ ապրելու իր պապիկի հետ: Կարծում եմ առաջին ամերիկյան գեղարվեստական ֆիլմն է, որն անդրադառնում է այստեղ ապրող հայերի կյանքին եւ արեւելք-արեւմուտք մշակութային հարաբերություններին», ասել է նա:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանի հաղորդագրության, Չեմբըրզը հաճախել է Կոնեկտիկուտի Ուեսլեյան համալսարանը, այնուհետեւ նաեւ Լոս Անջելեսի ամերիկյան կինոյի ինստիտուտը: Որոշ ժամանակ փորձել է անկախ ֆիլմեր արտադրել, բայց հետո անցել է հեռուստատեսային նկարահանումների: Ծրագիր ծրագրից հետո իրականացնելուց զգացել է, որ ժամանակն է նկարահանել գեղարվեստական ֆիլմ: Արդյունքը եղել է «Արամ, Արամը», որի դերասանական խմբում ընդգրկված են Ջոն Ռուհինյանը, Լեւոն Շարաֆյանը, Սեւակ Հակոյանը, Ալլա Թումանյանը եւ Ինգա Ստամբոլցյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.