AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 813, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ: ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Այս տարի 15-ամյա հոբելյանն է տոնում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, ում գործունեությունը հիմնադրման առաջին իսկ օրերից նպատակաուղղված է եղել Ռուսաստանում բնակվող մոտ 3 միլիոն հայերի համախմբմանը, տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ հանդուրժողականության սկզբունքների խթանմանը, խաղաղության հաստատմանն ու բարեկամության ամրապնդմանը: Արդյունքումՙ այսօր ՌԴ-ում ստեղծված են բոլոր պայմանները հայկական համայնքային եւ հոգեւոր կյանքի զարգացման համար. կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, բացվում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները: Միությունը նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական եւ հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, հետեւողականորեն ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձեւավորմանը, հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:

Միության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում եւ Ռուսաստանի հայկական համայնքներում տեղի էին ունեցել մի շարք տոնական միջոցառումներ, իսկ հանդիսության գագաթնակետըՙ գլխավոր միջոցառումը, հոկտեմբերի 10-ից 11-ը Մոսկվայի «Պրեզիդենդ հոթելում» անցկացված Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարն էր, որին հաջորդեց հանդիսավոր երեկոնՙ Կրեմլի դահլիճում:

Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի հայտնի գործիչներ: Տոնական հանդիսությանը ներկա էին նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Ներկաները ջերմորեն ընդունեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձները:

«Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության եւ կրթության ոլորտում հասարակության համար կարեւոր նախաձեռնությունների եւ նախագծերի իրականացման համար։ Նպաստում եք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված էր Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։

«Ռուսաստանի հայերի միության ստեղծումը նշանակալի քայլ դարձավ Ռուսաստանի հայ համայնքի համախմբման եւ Ռուսաստանում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման ճանապարհին եւ միության կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի եւ անփոփոխ ղեկավարիՙ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըՙ Ռուսաստանի հայերի միությանը, նրա բոլոր անդամներին մաղթելով նորանոր հաջողություններ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր գործին ծառայելու մեջ:

Համագումարը միաձայն Ռուսաստանի հայերի միության նախագահ ընտրեց Արա Աբրահամյանին:

Հ.Գ. - Իմ եւ խմբագրության կողմից ջերմորեն շնորհավորում եմ մեծ հայրենասերինՙ Ռուսաստանում 2001, 2003 թթ. «Տարվա մարդ» ճանաչված, «Խաղաղության դեսպան» պատվավոր կոչմանն արժանացած, Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» եւ Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանների ասպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանինՙ Ռուսաստանի հայերի միության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.