AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 958, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է

Հ. Ծ.

Ժամանակներն իրենց կամքը թելադրում են, ստիպելով սփյուռքում հայկական ժառանգությունների պահպանմանը ծառայող հաստատություններին դիմագրավել առավել դժվարին ու ծանր մարտահրավերներ: Կրթական հաստատությունները, դրանց մեջ, ամենախոցելին են:

Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ համայնքի առաջնորդների եւ վարժարանի հոգաբարձուների խորհրդի հետ խորհրդակցական քննարկումների արդյունքում որոշվել է, ցավ ի սիրտ, փակել Լոս Անջելեսում գործող Արշակ Տիգրանյանի վարժարանը:

Հանգուցյալ Արշակ Տիգրանյանի առատաձեռն բարերարությամբ ԹՄՄ-ի կողմից 1981-ին հիմնադրված վարժարանը Հոլիվուդում (Կալիֆոռնիա) ընդարձակել էր իր գործունեությունը ակադեմիական ամուր գիտելիքներ հաղորդելով 500-ից ավելի շրջանավարտների, որոնք այսօր հպարտությամբ են հիշում վարժարանի տնօրենության եւ ուսուցչական կազմի հոգատարությունն ու նվիրվածությունը իրենց գործին:

Շրջանի ժողովրդագրական փոփոխությունների հետեւանքով աշակերտության թվի նվազումը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազեցրել են նաեւ վարժարանը կանգուն պահելու ֆինանսական միջոցների հայթայթումը, ինչի հետեւանքում ԹՄՄ-ն ստիպված է եղել փակել այն եւ վաճառել 1200 Քահուենգա Բուլվար հասցեում գտնվող դպրոցական տարածքը:

«Վարժարանի փակումը, սակայն, չի նշանակում կրթական առաքելության ավարտ», նշված է հաղորդագրության մեջ, որ նախատեսում է աշխատանքային հանձնախմբեր ստեղծել եւ կրթական ծրագրեր մշակել ստեղծված նոր պայմաններին համապատասխան:

Խոստանալով շարունակել Լիբանանում, Հայաստանում եւ Արցախում գործող Թեքեյան դպրոցների հովանավորությունը, ԹՄՄ-ն, սույն հաղորդագրությամբ, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն անհատներին եւ հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք սատարել են Տիգրանյան վարժարանի կայացմանն ու նրա 34 տարիների առաքելության իրականացմանը: Նրանց թվում են վարժարանի հոգաբարձուների խորհուրդը, տնօրենության եւ ուսուցչական կազմի անցյալի եւ ներկայի անդամները, աշակերտների ծնողները, որոնք վստահել են վարժարանին, Հայ եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդներ Վաչե արք. Հովսեփյանը եւ Հովնան արք. Տերտերյանը, որոնց հովանու ներքեւ է գործել վարժարանը, Տիգրանյան ընտանիքի անդամները, որոնք մինչեւ վերջ մնացել են վարժարանի կողքին, եւ վերջապես ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան, Լինսի եւ Ջորջ Իգնատիոս հաստատությունները, առանց որոնց շարունակական օժանդակության հնարավոր չէր լինի վարժարանը կանգուն պահել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.