AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 705, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑԸ ԿԱՊԵԼ ՍԵՎ ԾՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ խոսվում է Հայաստանի եւ Իրանի անկեղծ ու բարեկամական հարաբերությունների մասին, ակնհայտ է, որ խոսքը ավանդական բաժակաճառերի մասին չէ եւ ոչ էլ դիվանագիտական էթիկայի: Դրանք տարբեր կրոններ դավանող եւ քաղաքական համակարգեր ունեցող պետությունների միջեւ հարաբերությունների օրինակելի տարբերակ են աշխարհի այլ երկրների համար: Ասվածի հերթական վկայություններից էր Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մեր երկրների միջեւ:

Առաջին կոնկրետ արդյունքը Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների վերսկսումն է: Ըստ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այդ աշխատանքները կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցիՙ 2018 թվականին: Էսհաղ Ջահանգիրին , խոսելով այս ծրագրի մասին, տեղեկացրեց, որ այն որոշ ժամանակհատվածում ունեցել էր դժվարություններ, բայց «գործադրած ջանքերի արդյունքում» վերսկսվել է եւ կավարտվի ժամանակին: Նոր էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կտա ընդլայնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը:

Երկրորդ կարեւոր պայմանավորվածությունը Մեղրի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ է: Այս նախագծի շինարարությունը տարիներ շարունակ կյանքի չէր կոչվում Իրանի հանդեպ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պատճառով: Տեղեկացնենք, որ նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ` հայկական եւ իրանական կողմերում: Շինարարությունը պետք է ֆինանսավորի իրանական կողմը, իսկ հայկական կողմը իր մասնաբաժնի դիմաց պետք է փոխհատուցի ՀԷԿ-ի արտադրած էլկերաէներգիայով: Այսինքն, կկիրառվի նույն սխեման, որը իրագործվում է Իրան-Հայաստան գազատարի դեպքում: Իրանական կողմի ներդրումները արտադրած էլեկտրական էներգիայով փոխհատուցելուց հետո, ՀՀ տարածքում կառուցված ՀԷԿ-ը կսկսի էլեկտաէներգիա արտադրել Հայաստանի սպառողների համար: Պատկերացում կազմելու համար այդ ՀԷԿ-ի հզորությունների մասին, նշենք, որ այն կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջների մոտ 5 տոկոսը:

Բացի սրանից, իրանական կողմը նախատեսում է Իրանի հետ սահմանակից բնակավայրերում` Մեղրիի տարածաշրջանի գյուղերում գազաբաշխիչ ցանց կառուցել, որի վերաբերյալ համաձայնագրին վերջերս հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը:

Խոշոր ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղին եւ ներկայումս կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին եւս քննարկվել են իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ: Էսհաղ Ջահանգիրին այսպես է մեկնաբանել այս նախագծերի շուրջ քննարկումները. «Համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սեւ ծովին» : Միանշանակ է, որ երկաթուղին տարածաշրջանային նշանակության նախագիծ դառնալու դեպքում, ավելի իրատեսական կդառնա նրա կառուցման հնարավորությունը: Իրանի առաջին փոխնախագահը նաեւ հետեւյալն է ասել. «Ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, պետք է լուծենք նաեւ երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ» : Ըստ Իրանի պատվիրակության ղեկավարի, այս համատեքստում Հայաստանը կարեւոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.