AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 832, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԳԵՐԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԽՈՉԸՆԴՈՏ

Ա. Մ.

Նախկին ԽՍՀՄ երկրներից գնաճն Հայաստանում ամենացածրն է

Հայաստանում գնաճի մակարդակը ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատությամբ: Այդ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում այն կազմել է 0,4 տոկոս, Բելառուսում` 0,2 տոկոս, Ղազախստանում եւ Ղրղզստանում` 0,3-ական տոկոս, Մոլդովայում` 2,9 տոկոս, Վրաստանում` 1 տոկոս, Տաջիկստանի տվյալները բացակայում են, իսկ Ուկրաինայում գրանցվել է 0,8 տոկոս գնանկում: Սակայն Ուկրաինայում վերջին տարիներին գնաճի ցուցանիշները ահռելի են, որոնք երեւում են դեկտեմբերի համեմատ այդ երկրում գնաճի ցուցանիշներից:

Այսպես, եթե դեկտեմբերի համեմատ Հայաստանում օգոստոսին արձանագրվել է 2,1 տոկոս գնանկում , ապա Ռուսաստանումՙ 9,8 տոկոս գնաճ, Բելառուսում` 7,8 տոկոս, Ղազախստանում` 1,8 տոկոս, Ղրղզստանում` 0,1 տոկոս, Մոլդովայում` 8,2 տոկոս, Տաջիկստանում` 3,2 տոկոս գնաճ, իսկ ահա Ուկրաինայում` 38,2 տոկոս: Վրաստանի վերաբերյալ այս տվյալը բացակայում է:

2014-ի դեկտեմբերին էլ 2013-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրված 4,6 տոկոս գնաճի դիմաց Ռուսաստանում գնաճը կազմել էր 11,4 տոկոս, Բելառուսում` 16,2 տոկոս, Ուկրաինայում` 24,9 տոկոս, Ղազախստանում` 7,4 տոկոս, Ղրղզստանում` 10,5 տոկոս, Մոլդովայում` 4,7 տոկոս, Տաջիկստանում` 7,4 տոկոս եւ միայն Վրաստանում` 2 տոկոս:

Ի՞նչ են ասում վերոնշյալ ցուցանիշները, բացի նրանից, որ գնաճի մակարդակը մեր երկրում այս տարվա առաջին ութ ամիսներին ամենացածրն է եղել թվարկված երկրների համեմատ:

Նախ փաստենք, որ այս ցուցանիշները ինքնին վկայում են, որ բնակչության մոտ ձեւավորված տեսակետները Հայաստանում բարձր գնաճի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը թերեւս այլ է, շատերի եկամուտներն են ցածր ներկայումս ձեւավորված գների համեմատ: Ինչն էլ լուծելի է ոչ թե գները անփոփոխ պահելու, այլ բարձր տնտեսական աճի պարագայում միայն: Ներկայումս Հայաստանում 12 ամսյա գնաճի ցուցանիշը գտնվում է ԿԲ սահմանած 4 տոկոս +- 1,5 տոկոս միջակայքից էլ ցածր: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճի ցուցանիշը 3,3 տոկոս է:

Շուկայական հարաբերությունների պարագայում գներն անփոփոխ մնալ չեն կարող: Ճիշտ է, Կենտրոնական բանկի գլխավոր պարտականությունը գնաճի զսպման քաղաքականություն իրականացնելն է, բայց դա չի նշանակում պետության կողմից գների ամրագրում, ինչպես սովետական տարիներին էր տեղի ունենում: Այսինքն, այսպես թե այնպես գները փոփոխվելու են եւ առավելապես դեպի վեր, հատկապես զարգացման ներկա փուլում գտնվող Հայաստանի համար: Այսինքն, ելքն այստեղ ջանքերն ավելի շատ տնտեսական աճի ապահովման վրա կենտրոնացնելն է, այլ ոչ թե գների նման ցածր մակարդակը պահպանելը, որը ոչ միայն չի նպաստում տնտեսական աճին, այլ խանգարում է նրան: Հետեւաբար ժամանակն է, որպեսզի Կենտրոնական բանկը ավելի ընդլայնողական քաղաքականություն վարի եւ նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն այժմ 10,25 տոկոս է:

Անցած տարվա այս ժամանահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոս էր, տարեսկզբի 7,5 տոկոսի դիմաց: Դեկտեմբերյան արժեզրկումն ու բարձր գնաճը ԿԲ-ին ստիպեց խստացնել դրամավարկային քաղաքականությունը, եւ տոկոսադրույքը դեկտեմբերին բարձրացվեց մինչեւ 8,5 տոկոս, հունվարին` 9,5 տոկոս, փետրվարին` 10,5 տոկոս, որը անփոփոխ մնաց մինչեւ օգոստոսի փոքր-ինչ թուլացումը` 10,25 տոկոս: Այսինքն, թանկացնելով փողի արժեքը, Կենտրոնական բանկը այսպես գնաճն էր զսպում: Սակայն եթե արդարացված էր դեկտեմբերին տեղի ունեցող արժեզրկման եւ գնաճի պարագայում, ապա հիմա` ոչ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները մի տեսակ խուճապային վախ ունեն գնաճի նկատմամբ եւ ավելի շատ մտածում են դրա զսպման, քան տնտեսական աճի մասին: Ինչը թերեւս կարելի է հասկանալ` տնտեսական աճի դրական արդյունքը ավելի ուշ է ազդում բնակչության լայն խավերի վրա, իսկ բարձր գնաճի բացասական ազդեցությունը այդ նույն բնակչության վրա անմիջապես է տեղի ունենում եւ վերածվում իշխանությունների դեմ ուղղված դժգոհությունների : Սակայն, տնտեսական աճի դրական արդյունքն ավելի հիմնավոր է եւ կայուն: Հասկանալի է, որ ելքը այս երկու գործոնները հավասարակշռելն է: Այս առումով ներկա պահին գնաճի զսպմամբ շատ ավելի հեռուն ենք գնացել, քան որոշված է հենց իր` ԿԲ կողմից եւ այժմ հարկ է ղեկը փոքր-ինչ դեպի տնտեսական աճին նպաստելուն թեքել` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ ընդլայնողական քաղաքականություն վարելով: Եթե շարունակենք գերկարեւորել գնաճի զսպումը, ապա սոցիալապես անապահով խավը մեզանում երբեք էլ ապահով չի դառնա , եթե չասենք, որ այդ խավի մեջ մտնողների թիվն էլ կավելանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.