AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 756, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԴՐԱՄԸ ՉԻ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ ԵՎ ՉԻ ԷԼ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ` ԻՆՉՈ՞Ւ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայկական դրամի վարքագիծն այս տարի կարծես թե աչքի է ընկնում կայունությամբ, ինչի վկայությունն է այն, որ տարվա ութ ամիսներին միջին փոխարժեքը գրեթե չի փոխվել, կազմելով միջինը 477 դրամ 1 դոլարի դիմաց, հունվարի` 476,7 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքի համեմատ:

Հարկ է նշել, որ նման կայուն պահվածք մեր ազգային արժույթը ցույց էր տալիս նաեւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում` մինչեւ նոյեմբերի վերջը: Այդ ընթացքում հայկական դրամի միջին փոխարժեքը կայունացել էր 415 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Նոյեմբերի վերջից սկսած եւ հատկապես դեկտեմբերին, արտերկրում պատահած տնտեսական ցնցումները, ի թիվս աշխարհի բոլոր երկրների արժույթների, իրենց ազդեցությունը թողեցին նաեւ հայկական դրամի վրա: Պատճառների մասին այդ ժամանակ բազմիցս ենք անդրադարձել: Այժմՙ թե ինչո՞ւ է դրամը կայուն եւ նրա վարքագծի ի՞նչ փոփոխություններ են հնարավոր:

Դեկտեմբերյան տատանումից հետո, արժեզրկվելով ավելի քան 15 տոկոսով, դրամը կայունացավ 470-480 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Անցած 8 ամիսներին, ինչպես արդեն նշվեց, որոշակի տատանումներով այս փոխարժեքը կայուն է մնացել: Ընդ որում, այն դեպքում, երբ դեկտեմբերին հաջորդած շրջանում շարունակվեցին արժեզրկվել ռուսական ռուբլին, վրացական լարին, մյուս արժույթները եւ անգամ նավթային եկամուտների հաշվին կայունությունը պահող ադրբեջանական մանաթը: Վերջինս այս օրերին արժեզրկման նոր փուլ է ապրում:

Մեկ անգամ եւս նշելով, որ փոխարժեքը ձեւավորվում է բազմաթիվ` ներքին եւ արտաքին գործոններով, ընդգծենք, որ դրանցից մեկը կարող է տվյալ պահին գերակշռել եւ տատանումներ առաջացնել: Նման տատանում աշխարհում սպասում էին սեպտեմբերին, երբ ԱՄՆ ֆեդռեզերվը (ԿԲ-ն) պետք է հայտարարեր տոկոսադրույքի հնարավոր բարձրացման մասին, որը կթանկացներ դոլարն ամբողջ աշխարհում: Դա տեղի չունեցավ, քանի որ Ֆեդռեզերվը նպատակահարման գտավ թողնել տոկոսադրույքն անփոփոխ: Եթե մինչ այդ, դոլարը, կարծես նախապատրաստվելով, կամաց-կամաց արժեւորվում էր, ապա դրանից հետո` սկսեց արժեզրկվել:

Մյուս կողմից` Հայաստանի տնտեսությունում այս տարվա լարված վիճակի արդյունքում շատերն ակնկալում էին, որ դրամը պետք է սկսեր արժեզրկվել: Դա տեղի չի ունենում: Պատճառն այն է, որ արտաքին ցնցումների բացակայության պայմաններում, փոխարժեքի փոփոխություններ առաջացնող ներքին պատճառները հակակշռում են միմյանց:

Ինչպես հայտնի է, դեպի Հայաստան մասնավոր փոխանցումներն այս տարի նվազել են: Այսպես` համաձայն ԿԲ տվյալների, 2015-ի հունվար-օգոստոսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 1 մլրդ 22 մլն դոլար` նախորդ տարվա 2014-ի հունվար-օգոստոսի 1 մլրդ 414 մլն դոլարի դիմաց կամ մոտ 392 մլն դոլարով ավելի քիչ: Սա պետք է նպաստեր դրամի արժեզրկմանը: Սակայն արտաքին առեւտրի ցուցանիշներն հակառակ գործընթացի օգտին են:

Նույն` հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը կազմել է 967 մլն դոլար` փոքր ինչ ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից, իսկ ահա ներմուծումը` 2 մլրդ 74 մլն դոլար, ինչը էապես` մոտ 800 մլն դոլարով ավելի քիչ է անցյալ տարվա նույն ութ ամիսներից : Այսինքն, Հայաստանից այդ չափի դոլար քիչ է դուրս եկել, մինչդեռ մասնավոր փոխանցումների նվազումը այդ ցուցանիշից կրկնակի ավելի քիչ է եղել:

Հայաստան եկող զբոսաշրջիկնեի թիվն աճել է, բայց աճել է նաեւ Հայաստանից հանգստանալու համար արտերկիր մեկնողների թիվը: Հետեւաբար, այս ցուցանիշի ազդեցությունը փոխարժեքի վրա, կարելի է ասել, չեզոք է: Հարկ ենք համարում նշել, որ փոխարժեքի վրա ազդեցության իր գործիքներն է կիրառում նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկը, որի նպատակը գնաճի կարգավորումն է եւ որը ազդում է նաեւ փոխարժեքի վրա:

Մեծ հավանականությամբ, կարելի է ասել, որ միջազգային արժութային շուկայի ներկայիս իրավիճակում, եթե չլիներ մասնավոր դրամական փոխանցումների նվազումը, ապա դրամը ոչ միայն կայուն կմնար, այլեւ որոշակիորեն կարժեւորվեր: Նմանատիպ գործընթաց տեղի ունեցավ 2004-2008 թվականներին, երբ դրամը սկսեց արժեւորվել արտահանման ավելացման, մասնավոր փոխանցումների ներհոսքի, զբոսաշրջության ավելացման եւ ընդհանրապես` տնտեսական բարձր աճի ազդեցությամբ, հասնելով մինչեւ 300 դրամ 1 դոլարի դիմաց փոխարժեքին: Առաջիկայում սպասել նման արժեւորման երեւի թե չարժե, քանի որ, չնայած ներմուծման ծավալների լուրջ նվազմանը, մասնավոր փոխանցումները նույնպես նվազում են: Այլ բան է, իհարկե, եթե ԱՄՆ իշխանություններն իրենց դրամավարկային քաղաքականության մեջ որոշեն փոփոխություն կատարել կամ միջազգային ֆինանսական շուկայում ինչ-որ ցնցում լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.