AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 723, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԵՐԲ ԵՍ ԴԱՌՆԱՄ ՆՈԲԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ...

Անցած ուրբաթ օրը, երբ մեր թերթի նախորդ համարն արդեն լույս էր տեսել, հայտնի դարձավ, որ Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը ստացել է Թունիսի «Ազգային երկխոսության քառյակը», որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշինք է: Հենց Նոբելյան հանձնաժողովից էլ (այլ կերպ ասած` այս դաշինքի` Նոբելյան մրցանակ ստանալուց հետո միայն) տեղեկանում ենք, որ «քառյակը ձեւավորել է այլընտրանքային քաղաքական կարգավորման գործընթաց 2013-ին, երբ երկիրը գտնվում էր քաղաքացիական պատերազմի շեմին եւ երաշխավորել է ամբողջ բնակչության հիմնարար իրավունքները»: Ես, օրինակ, շատ բան չհասկացա այս պարզաբանում-բացատրություն-տեղեկագրությունից, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ թունիսյան քառյակը (ոչ մի պարագայում չխառնել` իրենցից անհամեմատ ավելի հայտնի լիվերպուլյան քառյակի հետ), Խաղաղության Նոբելյան դափնեկիր դառնալու «մրցույթում» հաղթել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Հռոմի պապ` Ֆրանցիսկոսին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին:

Այս համատեքստում կարելի է անգամ թունիսյան քառյակին առաջարկել մասնակցել Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններին (հատկապես, որ Գերմանիայում միգրանտներին լավ տեղ են տալիս), քանի որ, եթե թունիսցիները հաղթել են Անգելա Մերկելին` Նոբելյան մրցավազքում, ապա ոչ մի խնդիր չեն կարող ունենալ Բունդեսթագի ընտրություններում եւ իհարկե կհաղթեն Մերկելի կուսակցությանը:

Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչո՞ւ էին թեկնածուների թվում ԱՄՆ-ի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Կարելի է տրամաբանել, որ հաշվի էր առնվել նրանց անմիջական ներդրումը Իրանի միջուկային ծրագրում ձեռք բերված պատմական համաձայնագրի կայացման գործում, սակայն այդ պարագայում կարելի էր ոչ թե Ջոն Քերիին եւ Ջավադ Զարիֆին առանձին-առանձին առաջադրել, այլ Քերի-Զարիֆի զույգին: Հռոմի պապ պարագան հասկանալի է. նրա անունը Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների ցանկում միշտ է հասկանալի: Բայց միայն թեկնածուների ցանկում, ոչ թե` դափնեկիրների, քանի որ, երբ Հռոմի պապը Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր դառնա, այդ օրը մեծ քաղաքականությունը կհավատա Աստծու գոյությանը, իսկ այդպես չի կարող լինել:

Ուրեմն այս տարվա Նոբելյան մրցանակակիրները, կոնկրետՙ Խաղաղության մասով, հայտնի են, անցնենք` հաջորդ տարվան: Ամենեւին չեմ առաջարկում իմ թեկնածությունը, չնայած այս տարվա Նոբելյան Գրականության մրցանակը ստացել է լրագրող Սվետլանա Ալեքսիեւչը: Իսկ չեմ առաջարկում` երկու պատճառով. նախ, որովհետեւ ես տիկին Ալեքսիեւիչի պես շատ եւ շատ-շատ լավ չեմ գրում, բացի այդ ես իրատես եմ, այսինքն գիտեմ, որ Նոբելյան մրցանակակիրների պարգեւատրության ժամանակ ներկայանալ չեմ կարող, քանի որ այդ միջոցառման տղամարդ ներկաների համար պարտադիր` սեւ ֆրակ չունեմ: Չնայած ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու ցանկություն-ձգտումս ուղիղ համեմատական է սեւ ֆրակ ունենալու ցանկությանս հետ:

Այնուամենայնիվ, եթե համաշխարհային խաղաղության հաստատմանը չհավատալուս պատճառով ինձ հաջորդ տարի առաջադրեն Նոբելյան Խաղաղության մրցանակի, ես անշուշտ միջոց կգտնեմ մասնակցելու պարգեւատրման արարողությանը, որի ընթացքում էլ կասեմ հետեւյալը. «Չնայած ես ավելի ուրախ կլինեի այստեղ տեսնել նաեւ մեծարգո Ալֆրեդ Նոբելին, բայց շատ ուրախ եմ` Ձեզ տեսնելու համար, միեւնույն ժամանակ` տխուր: Գիտե՞ք ինչու, որովհետեւ դուք բոլորդ նույն հագուստն եք հագել, նույն սեւ ֆրակները, կանա՞յք, դե կանայք միշտ են ինքնատիպ եւ այսքան դարերի ընթացքում մեզ հուշում են աշխարհում խաղաղության վերջնական հաստատման բանալին: Չենք հասկանում, չենք հասկանում, որ աշխարհում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ բոլորը միեւնույն ֆրակով չլինեն, իսկ ֆրակ հագնել չցանկացողները ֆրակ հագնելու պարտադրանքի առջեւ չկանգնեցվեն, երբ խրախուսվի տարբերությունը: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ ներկայացել եմ` ջինսով: Շնորհակալություն եւ խաղաղություն ընդ ձեզ»:

Բայց ես, իհարկե, Նոբելյան խաղաղության մրցանակ չեմ ստանա ոչ հաջորդ տարի, ոչ էլ 84 տարի անց. նախ հազիվ թե կարողանամ «նշանակալից ավանդ ունենալ» մի գործում, որին չեմ հավատում, ապա եւ ֆրակ չունեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.