AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 855, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՀԱՅՓՈՍՏ», ՓՈՍԻ ՃՈ, ԿԻԼԻԿԻԱՅԻ ՃՈ - ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Վարորդներին քաջ հայտնի այս շղթան փոխանակ ժողովրդանպաստ գործունեության տարրերը ավելացնելուն, ավելի խճճված կացություն է ստեղծում անձնական օգտագործման մեքենաների տերերի համար:

Ի՞նչ է կատարվում այդ չորս կազմակերպությունների շրջանակներում: Նախ` տուգանվածներից շատերը որպեսզի չընկնեն նյարդային քաշքշուկների մեջ, կատարում են վճարում: Բայց երբ այն արտառոց է դառնում, լռելը արդեն վիրավորանք է: «Հայփոստ»-ը առաջին անգամը չէ, որ «իրականացնում» է իր անպարտաճանաչ գործունեությունը: Ստացված տուգանքի ծրարները չեն հասցվում հասցեատիրոջը: Եվ որպես քավության նոխազ ՃՈ է հայտնվում, որ հասցեատիրոջը չեն գտել: ՃՈ-ն գործը ուղղում է Հարկադիր ծառայություն, որտեղ գումարը կրկնակի կամ եռակի է դառնում եւ մատուցվում հասցեատիրոջը:

Համոզվեք, որ կատարվում է օրինազանցություն: Նախ` եթե հասցեատերը չի ստացել նամակը, Հարկադիր ծառայությունը ո՞ր օրենքով կամ հիմնավորումով է կրկնապատկում գումարը եւ կալանք դնում հասցեատիրոջ հաշվի վրա:

Երկրորդ` բազմաթիվ բողոքները ինչո՞ւ չեն արժանանում ուշադրության: ՃՈ-ն քաջ գիտի, որ տուգանքը չի հասել հասցեատիրոջը: Ինչու նրանք համապատասխան դիմում հայցին չեն կցում այդ տեղեկանքը:

Երրորդ` Հարկադիր ծառայությունը ինչո՞ւ չի հետաքննում արդեն ուռճացված տուգանքաչափը, չի հիմնավորում իր գործելակերպը, չի պատժում «Հայփոստ»ին ՃՈ-ի համապատասխան բաժիններին:

Բնական հարց է եթե չեմ ստացել նամակը, ինչպե՞ս վճարեմ:

Փոստային այն բաժանմունքը գտնվում է իմ տան դիմաց, շաբաթը մի քանի անգամ մտնում եմ այնտեղ: Թիվ 79 բաժանմունքի աշխատակիցները եթե բարեխիղճ լինեին, 2015թ. մարտ-օգոստոս ամիսներին ինձ կհանձնեին նամակը եւ 5000 դրամ տուգանքը, գումարած Հարկադիրի «ծառայության» գումարը չէր բարգավաճի ու հասնի 12500 դրամի:

Պատճառաբանություններ կան, բոլոր չորս օղակներն էլ գիտեն իրենց բացթողումները, բայց կոծկում են: Իսկ ինչպես կկոծկեն նրանք արտառոց այն դեպքը, երբ երկու անգամ չստացած ու նամակում փոխված ազգանունով են ուղարկում տուգանքածրարը: Մի՞թե թե՛ ՃՈ-ն, թե՛ Հարկադիրը անկարող են ճշտել իրականությունը: Նրանք դրա ժամանակը չունեն, նրանց պարտականությունը տուգանելն ու գանձելն է:

Պատճառաբանում են, որ իրենց Ազգային ժողովն է տվել վարվելակերպի նման արտոնություն: Պարոն պատգամավորներ, մեր վսեմափայլ ընտրյալներ, բնական է, Ձեզ տուգանքներ չեն ուղարկում, Ձեր, նախարարների, միջին ու բարձր պաշտոնյաների մեքենաների համարանիշները «գրանցված են», բայց երբ քվեարկում էիք այդ օրինագծերի օգտին, գոնե մեկ վայրկյան կշռադատո՞ւմ էիք, թե ի՞նչ լիազորություններ եք տալիս կողոպուտի մարմիններին, մեկ անգամ գոնե հիշո՞ւմ էիք, որ արված ու չարված խախտումների պատճառով, որոնք հավասարազոր են հանցանք եւ զանցանք հասկացություններին, ի՞նչ անկրելի վիճակի մեջ են գցում սեփականատեր վարորդներին: Վստահ եմ, որ չեք մտածել այդ մասին: Իմ նամակը հիշեցում է Ձեզ, ուղղե՛ք կատարված սխալները: Պատրաստ եմ թեկուզ իմ օրինակով Ձեզ բացահայտել ճշմարտությունը: Դիմում եմ նաեւ փառապա՜նծ քառյակի ղեկավարներին` վերադարձրեք իմ կայուն հոգեվիճակը, որպեսզի կարողանամ մեքենա վարել, վերադարձրեք ինձանից խլված դրամական միջոցները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.