AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«1905-ին եւ 1924-ին Գյանջայում մահմեդականների դեմ հայերի իրագործած ոճրագործությունները»

Ադրբեջանական Գյանջայում մեկնարկել է Աթաթուրք միջազգային 8- րդ կոնֆերանը, որ «նոր լույս է սփռում պատմության առանձին էջերին»: Ինչպես ծանուցում է ադրբեջանական azertac լրատվական պետական գործակալությունը հոկտեմբերի 13-ին, օսմանական արխիվներում «գտնվել են փաստաթղթեր, որ վկայում են Գյանջայի մահմեդականների դեմ հայերի գործած հանցագործությունների մասին »: Կոնֆերանսի մասնակից Թուրքիայի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր պետական արխիվի տնօրեն Ուգուր Ունալը հայտնել է վերոհիշյալը եւ հավելել, թե « միջազգային կոնֆերանսը Ադրբեջանի եւ Թուրքիայի 19 եւ 20- րդ դարերի պատմական իրադարձությունները վերահետազոտելու, պատմական կեղծված իրականությունը ճշմարտացի ներկայացնելու նպատակ է հետապնդում»: «Ստամբուլի օսմանական արխիվն աշխարհում հարուստներից մեկն է, պատմական փաստաթղթերի հետ մեկտեղ այստեղ առատ նամակագրություն է պահպանվում ադրբեջանական խանությունների եւ օսմանական պետության միջեւ, դրանցից կարեւորների պատճենները բերել ենք այստեղ ներկայացնելու, դրանց թվում նաեւ այնպիսի փաստաթղթեր, որ վկայում են Կովկասյան իրադարձությունների մասին, ինչպես նաեւ 1905-ին եւ 1924-ին Գյանջայում մահմեդականների դեմ հայերի իրագործած ոճրագործությունները: Կան նաեւ փաստաթղթեր, որ վկայում են, թե հրետանին քաղաքացիական բնակչության վրա կրակ է բացել: Ապագայում ադրբեջանցի պատմաբանների հետ կուսումնասիրենք փաստերն ու դրանք կներկայացնենք միջազգային հանրությանը», ծանուցել է թուրքական արխիվի տնօրենը:

Գյանջան Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաքն է, հայկական Գանձակն էՙ Արեւելյան Հայաստանի պատմական Ուտիք նահանգում, այնուհետ դարձել է Ելիզավետպոլ, 1935-ին ՙ Կիրովաբադ, իսկ նոր կամ Գանձակի հնչյունափոխված Գյանջա անունն է կրում 1991 թվականից: Այն, որ հարեւան երկրում քրտնաջան աշխատում են իրենց երկրի պատմությունը վերակազմելու, իրենց եւ հատկապես օտարներին համոզելու հարցում, հայելի է դարձնում պետական վերոհիշյալ գործակալությունը: Հոկտեմբերի 14-ին նույն աղբյուրն իրազեկում է, թե Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտը հանրությանն է ներկայացրել «Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրություն» եռահատոր մենագրությունը: Հրատարակության կարեւորության մասին խոսել է ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամմադովը:Հասկանալի է իհարկե, թե ինչու պետական լրատվական գործակալությունը վերոնշյալ նյութերը հապճեպ տարածում է օրինակՙ գերմաներեն, անգլերեն լեզուներով, իսկ դրանց ռուսերեն տարբերակները, որքան էլ փնտրեցինք, մեզ հասանելի չեղան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.