AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1078, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Փերինչեքի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) թուրքին արդարացնող վճիռը խաչաձեւ ցնցուղի տպավորություն թողեց հայության վրա, Հայաստանում թե Սփյուռքում: Մեկ կողմից ՀՀ գլխավոր դատախազն ու նրա հետ Ստրասբուրգ մեկնած մեր հեռուստալրագրողները ինքնագոհ ժպիտով ավետում էին Հայաստանի հաղթանակը, նրանց հետ նաե՛ւ մեր փաստաբանՙ սիրունատես Ամալ Քլունին, իսկ մյուս կողմիցՙ արտասվում էին Եվրոպայի մեր ազգակիցները եւ առաջին հերթինՙ շվեյցարահայերը: Գոհունակություն մեկ կողմից, անզոր հուսախաբությունՙ մյուս: Հայությունը կրկին բաժանված էր երկու մասի, ու շարունակում է բաժանված մնալ:

Եվ եթե այս տխուր պատկերը դիտարկենք ուրացողիՙ Դողու Փերինչեքի հրճվանքից ճառագայթող դեմքի եւ թուրք-ադրբեջանցի քաղաքական գործիչների ու լրագրողների հոխորտալից արտահայտությունների ֆոնին, պատկերը կդառնա ավելի այլանդակ եւ ընկճող. թուրք պետությունն ու թուրքերը գոհ են, Հայկական պետությունըՙ նույնպես, իսկ հայերը, գեթ նրանց մի մասըՙ դժգոհ:

Ես չգիտեմՙ ՀՀ գլխավոր դատախազը որեւէ կապ ունի՞ եվրոպահայության հետ, ավելի ճիշտՙ զգո՞ւմ է նրանց զգացումները, սակայն որպես պետական գործիչ, որպեսՙ ենթադրաբար պետական մտածողության կրող, իրավունք չուներ այդքան լայնաժպիտ հրճվանքով ընդունելու մի որոշում, որը տխրեցրել էր հայության մի կարեւոր մասին, ավելինՙ ապտակ էր վերջինիս երեսին, բոլորի՛ս դեմքին:

Անշուշտ նա եւ իր թիմը կատարել էին պարտականության իրենց բաժին ընկած մասըՙ չեզոքացվել է Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու վտանգը, սակայն այդ անհերքելի փաստի ժխտման եւ ուրացման ակտի նրա կողմից անտեսումը անհարիր է համազգային մեր մտահոգություններին, եւ մեկ անգամ եւս շեշտում է մեր ազգային երկվությունը: Նույնը վերաբերում է մերՙ այսպես կոչված առաջատար հեռուստաընկերություններին, որոնք եւս մեկ անգամ հրճվանքից հրճվանք սարքեցին իրենց համար, հորթի՛ հրճվանք:

Սա այն դեպքը չէ, երբ պետական շահը գերիվեր պետք է համարենք ազգային շահից: Այս պարագայում պետություն եւ ազգ շահերը նույնական են: ՄԻԵԴ-ը ոչ մի արդարություն էլ չարեց մեզ, այլ պարզապես վատթարագույնըՙ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը չքաջալերեց, այլ անջատեց գործիցՙ որպես իր իրավասությունից դուրս գտնվող խնդրի, սակայն թողեց վատըՙ Ցեղասպանության ժխտման ազատությունը եւ անպարտ հռչակեց ուրացող Փերինչեքին, այսինքնՙ Թուրքիային, վտանգավոր նախադեպ ստեղծելով մեզ համար թե՛ որպես պետականություն եւ թե որպես ազգ: Սա՛ է մտահոգիչը:

Անկասկած սա ունենալու է իր վատ հետեւանքները հատկապես այսօրվաՙ մեկ օրից մյուսը թուրքասեր դարձող եվրոպական մթնոլորտում:

«Ազգ»ը ինչպես նախորդ եւ ներկա համարներում, առաջիկայում եւս անդրադառնալու է ստեղծված վիճակին, տարբեր կարծիքների միջոցով ձգտելով գտնել եզրակացնող լուծումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.