AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 811, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԻՇԽԵԼ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նրա ծավալներն այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 -ի հունվար-սեպտեմբերին արձանագրված 3,7 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 620 մլրդ դրամ: Երկրորդը արդյունաբերական արտադրանքի ծավալն է` 948 մլրդ դրամ, երրորդը` ծառայություններինը` 850 մլրդ դրամ, ապա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները` 710 մլրդ դրամ, վերջում շինարարությանը` 258 մլրդ դրամ:

Արձանագրված ցուցանիշներից երեւում է, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքում, այսինքն տնտեսության ընդհանուր ծավալում, ամենամեծ մասնաբաժինը, ցավոք, ունի առեւտուրը: Նրա ծավալները` մոտ 1,6 տրլն դրամ, այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած : Եվ սա այն դեպքում, երբ տարեսկզբից առեւտրի ծավալները նվազել են` 9 ամիսների արդյունքում մոտ 5,6 տոկոսով, իսկ գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը աճել` համապատասխանաբար 11,3 եւ 4,8 տոկոսով:

Ինչ վերաբերում է ծառայություններին եւ շինարարությանը, ապա առաջինը կայուն աճ է արաձանագրում տարվա սկզբից` մոտ 2,5 տոկոս, իսկ երկրորդը` գրեթե պահպանում է անցյալ տարվա ծավալները եւ բավականին հեռու է նախաճգնաժամային` 2009-ից առաջ եղած ծավալներից: Այստեղ որոշակի աճ կարելի է ակնկալել` այս տարվանից նախատեսվում է սկսել երկու խոշոր ներդրումային ծրագրերի («Հին Երեւան» եւ Ֆիդրուսի թաղամաս) իրագործումը:

Այդուհանդերձ, վերոնշյալ ցուցանիշները խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներում մանրածախ առեւտրի ծավալներին չեն հասնելու ոչ արդյունաբերությունը, ոչ էլ առավել եւս գյուղատնտեսությունը կամ շինարարությունը: Դրան հասնելու համար, բացի օբյեկտիվ իրողությունների առկայությունից, հարկ է պետական տնտեսական քաղաքականության փոփոխություն: Այսինքն, առեւտրական գործունեություն իրականացնողների նկատմամբ հարկային մեղմ, կարելի է ասել արտոնյալ քաղաքականությունը եւ հարկային ցածր տոկոսադրույքը տեղափոխել փոքր արտադրողների եւ արժեք ստեղծող ծառայությունների ոլորտ , փոքր եւ միջին ձեռնարկատիրություն (ՓՄՁ) կոչվածի տակ էլ նկատի ունենալ եւ աջակցել վերջիններիս, բացառելով առեւտրային գործունեությամբ զբաղվողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.