AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 905, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ... ԱՄՆ-ԻՑ ԵՏՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը կլինի: Այդ մասին ԵՏՄ ղեկավարների հանդիպման ժամանակ հայտնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդ որում, նա շեշտեց, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից է պաշտպանվել: «Ասում են, որ շատ փորձառու եւ առաջադեմ մասնագետ է», նշել է Բելառուսի նախագահը եւ հայտնել, որ փետրվարի 1-ից Հայաստանի նախկին վարչապետը կանցնի իր պարտականությունների կատարմանը:

ԵՏ հանձնաժողովը գրեթե նույն կառույյցն է ԵՏՄ-ի համար, ինչ Եվրոհանձնաժողովը ԵՄ-ի համար: Նրա ղեկավարը, շատ կոպիտ ձեւակերպմամբ, ԵՏՄ կառավարության ղեկավարն է համարվում: Իհարկե լիազորությունների եւ պարտականությունների առումով բազմաթիվ առանձնահատկություններ կան: Բնական է, այս նշանակումը առաջին հերթին դրական է հենց իր` Տիգրան Սարգսյանի համար: Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա դեմ ուղղված քարոզչական արշավից եւ որպես հետեւանք` հրաժարականից հետո, նա ապացուցեց, որ մասնագիտական ունակություններն ու հմտությունները աշխարհում գնահատվում են: ԵՄ-Հայաստանի հարաբերությունների խորացման կողմնակից եւ ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիրը կարեւորող վարչապետ լինելով, ապա նշանակվելով ՀՀ դեսպան արեւմտյան աշխարհի առաջնորդ համարվող ԱՄՆ-ում, նրա թեկնածությունը պաշտպանել է Արեւմուտքի հետ խորը հակասություններ ունեցող եւ Արեւմուտքի թելադրանքին չենթակվելու համար պատժամիջոցներ կրող երկրի` Ռուսաստանի ղեկավարը: Դժվար թե որեւէ նման օրինակ գտնվի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Հավանական է, որ Ռուսաստանի նախագահի կողմից Տիգրան Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը կամ տվյալ դեպքում նույնն է թե առաջադրելը պայմանավորված է նրանով, որ այս երկու գործիչները նույն ժամանակահատվածում եղել են իրենց երկրների վարչապետներ եւ քաջածանոթ են միմյանց ունակություններին:

Սակայն այստեղ մեկ այլ հարցադրում էլ է առաջանում. ինչպե՞ս է բացատրվում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին այլ պաշտնում նշանակելը մինչ մեր երկիր ղեկավարի կողմից նրան այդ պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը: Հասկանալի է, որ մինչեւ փետրվարի 1-ը դա տեղի կունենա եւ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրերը կլինեն: Սակայն, պետական եւ դիվանագիտական էթիկայի առումով ճիշտ կլիներ, որ մինչ այդ որոշվեր դեսպանի պաշտոնից Տիգրան Սարգսյանին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվելու հարցը: Չենք կարծում, որ ՀՀ նախագահը նրա նշանակման մասին իմացավ այն պահին, երբ այդ մասին հայտարարեց Բելառուսի նախագահը: Այլապես, պետության հեղինակության խնդիր կառաջանար:

Մի խոսքով, Տիգրան Սարգսյանը շուտով կղեկավարի ԵՏ հանձնաժողովը եւ ամենակարեւորը մեր եկրի համար պետք է լինի այն, որ նա, բացի իր պաշտոնական պարտականությունները պատշաճ եւ պրոֆեսիոնալ ձեւով կատարելուց, կարեւորի նաեւ Հայաստանի շահերը ԵՏՄ-ում: Միջազգային որեւէ կառույցում որեւէ երկրի, մասնավորապես փոքր երկրի ներկայացուցիչ նշանակվելուց, վերջինս բացահայտ կամ ոչ բացահայտ պաշտպանում է իր երկրի շահերն այդ կառույցում: Հուսով ենք, որ ՀՀ նախկին վարչապետի պարագայում դա հենց այդպես էլ կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.