AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 763, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հինգշաբթի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանին` հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակելու մասին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը 1995-ին դատապարտվել էր` սկզբում մահապատժի, ապա (մահապատժի վերացումից հետո) ցմահ ազատազրկման իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար եւ արդեն երկու ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ` 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ, ունի հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ թոքաբորբով: Համաձայն կառավարության 825-Ն որոշման, այս հիվանդություններով նա ենթակա է պատժից ազատման` «պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների» հիմքով:

Քոչարյանը ներկայումս գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:

Կրկնում ենք եւ շեշտում, Սողոմոն Քոչարյանը վաղաժամ ազատ է արձակվել բացառապես վերոհիշյալ հիմքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.