AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 696, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Հ. Ծ.

Սիդնեյում բնակվող Սասուն Գրիգորյանը հետաքրքրական ձեւով է դրամահավաք կազմակերպել հօգուտ սիրիահայ երեխաների: Սիդնեյում հրատարակվող «Միութիւն» ամսագրից տեղեկանում ենք, որ նա մի փոքրիկ խումբ կազմած ձեռնամուխ է եղել բարեգործական առաքելությամբ Արարատ լեռը բարձրանալ հարգանքի տուրք մատուցելու նախ Ցեղասպանության դարադարձին եւ ապա Լիբանանում Ավստրալիայի կառավարության կողմից բացված որբանոցին, որը գործել է մինչեւ 1930-ական թվականները:

Կանբերայում գործող «Նյու Սաութ Ուեյլզ» համալսարանի պատմաբան Փիթեր Ստենլին խորհրդանշական երեւույթ է տեսել այդ յուրօրինակ ուխտագնացության եւ որբանոցի կայացման մեջ: «Դա ցույց է տալիս Ավստրալիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող սերտ կապը: Այդ ժամանակ տարբեր եկեղեցական հարանվանություններ (Ավետարանչական, Կաթոլիկ, Անգլիկան, եւ այլն) մասնակցեցին Ազգերի լիգայի օգնության միջոցառումներին: Դրանցում շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին ներգրավված: Էդիթ Գլենվիլ անունով մի կին, որ որդի էր կորցրել Գալիպոլիում, որոշել էր օգնել հայերին: Մյուս մասնակիցներից կարելի է հիշել Ջեսսի Ուեբին եւ Իզաբել Հոտանին, որոնք մեծապես նպաստեցին որբանոցի համար հանգանակություն կատարելու գործին», ասել է նա:

Սասուն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ավստրալացիներին, նշել է, որ պատեհ առիթ է, որ հայերի ներկա սերունդը տեղեկանա որոշ մանրամասների, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.