AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՈՉ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՐՑՙ ՌԱԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԼՈՒՍԱՆՑՔԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վաղը, հոկտեմբերի 31-ին, Երեւանում գումարվելու է Ռամկավար Ազատական կուսակցության հերթականՙ 23-րդ (վերակազմավորվելուց հետո 2-րդ) պատգամավորական ժողովը կամ համագումարը: Ժողովի ընթացքում անշուշտ կներկայացվեն զեկույցներ վերջին երեք տարվա ընթացքում մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների, քաղաքական, տնտեսական ու սոցիալական վիճակի, դժվարությունների, դրանց նկատմամբ կուսակցության դիրքորոշման վերաբերյալ: Քննարկման առանձին նյութ կդառնան սահմանադրական մոտալուտ հանրաքվեն, Ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները, Հայ դատի հետապնդման ներկա հանգրվանի առանձնահատկությունները, սիրիահայությանը պատուհասած դժխեմ կացությունը, կընդունվեն բանաձեւեր ու որոշումներ: Քննարկման ու գնահատման առանձին նյութ կդառնան նաեւ, բնականաբար, ներկուսակցական իրավիճակը, առաջիկա համապետական ընտրություններին կուսակցության պատրաստականության աստիճանըՙ անելիքների ուղղությամբ ժողովին մասնակցող 124 պատգամավորների հանձնարարականներով հանդերձ:

Սակայն հազիվ թե համագումարը առիթ ունենա խորամուխ լինելու Հայաստանում ընդհանրապես կուսակցությունների բնականոն զարգացումը խոչընդոտող մի երկու հարցի էության ու պատճառների քննության մեջ, որոնք ինչպես ՌԱԿ-ի, այնպես էլ բազմաթիվ այլ կուսակցությունների համար, գոնե ներկա պահին, դարձել են անլուծելի խնդիրներ:

Դրանցից առաջինը հասարակական կարծիքի եթե ոչ բացասական, ապա գոնե խուսափողական կամ վերապահ վերաբերմունքն է ընդհանրապես կուսակցությունների նկատմամբ, եւ վերջիններիս խողովակով կամ միջոցով մեր երկրում կյանքի ընթացքը բարեփոխելու հարցում բնավ համոզված չլինելը: Նախկինից եկած սովորամոլությանը, թե կուսակցությունը միայն պաշտոնի ու դիրքի հասնելու միջոց է, այժմ, անկախության ողջ այս շրջանին, ավելացել է մեկ այլՙ ոչ պակաս անհեթեթ ակնկալություն, որը արդյունք է կուսակցությունները աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ շփոթելուն:

Երկրորդը կուսակցությունների ֆինանսավորման խնդիրն է: ՀՀ կուսակցությունների մասին օրենքը, որն ընդունվել է գլխավորաբար Կոմունիստական կուսակցության դրսից ֆինանսավորվելու եւ ղեկավարվելու վտանգը աչքի առաջ ունենալով, բոլորովին զրկում է հայրենական քաղաքական մեր կազմակերպություններին զարգանալու հնարավորությունից, ինչը, հասկանալի է, գնային ներկա պայմաններում (գրասենյակներ, ազատված աշխատողներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) անհեթեթ է առանց նյութական համապատասխան միջոցների: Օրենքը, ճիշտ է, ֆինանսավորման որպես աղբյուր մատնացույց է անում հրատարակություններից գոյանալիք (sic!) եկամուտները, ինչպես նաեւ անդամավճարները (sic!), որոնք, երկուսն էլ, անհեթեթ ու բոլորովին ժամանակավրեպ են: Նույն օրենքը ցույց է տալիս մի երրորդ ուղիՙ ներքին, սահմանափակ նվիրատվություններ, որոնք շատ պարագաներում ինքնակործանման տանող միջոցներ են, որոնք դուռը լայն, շա՜տ լայն են բացում բոլոր տեսակի ստվերային գործերի, գործարքների ու գործունեության համար, հատկապես նախընտրական շրջաններում:

Այժմ, երբ սահմանադրական բարեփոխումները խոստանում են վարչապետական-խորհրդարանական դրության եւ բացառապես համամասնական ընտրությունների կիրառումը մեր երկրում, այսինքն կուսակցությունների դերի մեծացումը, առանց համապատասխան օրենքի արմատական փոփոխությանՙ անկարելի է լինելու կուսակցական շինարարությունը մեր երկրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.