AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 836, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԵՅՄՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ավարտելով իրենց տարածաշրջանային հերթական այցելությունը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ` Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ապա Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո Ադրբեջանում հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցիչների հետ: Չնայած այդ հանդիպման վերաբերյալ տեղի ԶԼՄ-ները փաստում են միայն Ջեյմս Ուորլիքի մասնակցությունը, սակայն մենք ենթադրում ենք, որ ամերիկացի համանախագահը մենակ չի եղել:

Հանդիպման ընթացքում Ջեյմս Ուորլիքը, դիմելով ադրբեջանցի «փախստականներին» ասել է. «Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ` Լեռնային Ղարաբաղում: Այսօր, սակայն երիտասարդ սերունդը հնարավորություն չունի ճանաչելու հակառակ կողմին ու տեղեկություններ ստանալու նրանից: Մեր նպատակներից մեկը նման տեղեկատվության փոխանցումն է կողմերի միջեւ: Մենք երկու կողմերում ծանոթացել ենք խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, որոնք Ադրբեջանն իրենց թշնամի չեն համարում...»:

Հիշեցնենք միայն, որ ՀՀ նախագահը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանն ինքը թշնամի չի համարում, ավելին` Հայաստանը թշնամիներ չունի:

Ի դեպ, որեւէ լրատվամիջոց որեւէ տեղեկատվություն չի փոխանցում այն մասին, թե ի՞նչ են խոսել, կամ խոսե՞լ են արդյոք հիշյալ հանդիպմանը Մինսկի խմբի մյուս համանախագահները: Հավանաբար խմբում ներքին կարգով որոշում է կայացվել, որ իրենցից խոսելու է միայն Ջեյմսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.