AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 800, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅԱՍՏԱՆԸ 35-ՐԴՆ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ` 189 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տեղեկատվության համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2016-ի (Գործարարություն 2015)` բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, մեր երկիրը 2015-ի զեկույցում զբաղեցրած 38-րդ (հին մեթոդաբանությամբՙ 45-րդ) վարկանշային դիրքից 2016-ին տեղափոխվել է 35-րդ տեղը 189 երկրների մեջ: Հայաստանը գտնվում է ճապոնիայի եւ Չեխիայի միջեւ եւ այս ցուցանիշով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) առաջատարների շարքում է: Մեր երկիրը աշխարհի 26 այլ տնտեսությունների կամ մոտ 14 տոկոսի մեջ գտնվող այն երկրներից է, որոնք իրականացրել են երեք եւ ավելի բարեփոխումներ:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներից առաջինը շինարարական թույլտվությունների գործընթացի հեշտացումն է : Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

Երկրորդը` բարեփոխումներն են սահմանային առեւտրի ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը : Արդյունքում, ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել էՙ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:

Երրորդը` բարեփոխումներն են պայմանագրերի կիրարկման ուղղությամբ: Նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում :

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը նաեւ մի քանի հետաքրքրական ցուցանիշներ է հրապարակել, որոնք առնչվում են որոշ գործընթացների առումով Հայաստանի արդյունքներին:

Այսպես` բիզնես սկսելու առումով աշխարհում լավագույն երկրների շարքում ենք` 189 երկրների մեջ 5-րդը: Այս ցուցանիշով համադրելի ենք Դանիայի հետ, որտեղ, ինչպես եւ մեզ մոտ, բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Ավելացնենք, որ դրա առաջին քայլը` ձեռնարկություն գրացնելը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով 15-20 րոպեում:

Սեփականության գրանցման տեսանկյունից Հայաստանը 14-րդ հորիզոնականում է: Աշխարհում սեփականության գրացման համար պահանջվող միջին ժամկետը 48 օրն է, իսկ մեզ մոտ` 7 օրը:

Միաժամանակ, մի շարք այլ ցուցանիշների, մասնավորապես, էներգամատակարարման ապահովման (տեղըՙ 99) եւ բիզենսի փակման (տեղըՙ 71) տեսանկյունից մեր երկիրը բարելավման կարիք ունի: Օրինակ, էներգամատակարարման ապահովման ցուցանիշով, Հայաստանում միջինում պահանջվում է 180 օր նոր միացման համար, երբ Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի երկրներում միջին ցուցանիշը 119 օր է:

ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույն արդյունքն ունի: ԵՏՄ երկրներից Ղազախստանը 41-րդ տեղում է, Բելառուսը` 44-րդ, Ռուսաստանը` 51-րդ, Ղրղզստանը` 67-րդ: ԱՊՀ երկրներից Մոլդովան 52-րդ տեղում է, Ադրբեջանը` 63-րդում, Ուկրաինան` 83-րդում, Ուզբեկստանը` 87-րդում, Տաջիկստանը` 132-րդում: Նախկին ԽՍՀՄ երկրներից, բիզնեսի վարման հեշտությամբ, միայն Վրաստանն է Հայաստանից ավելի բարձր` 24-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.