AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աստվածաշնչում ասվում է. «...այլ թող ձեր «այոն» այո լինի եւ «ոչը»` ոչ, եւ սրանից ավելին չարից է»: Բայց Աստվածաշունչը Սահմանադրություն չէ, գոնե այն պատճառով, որ Աստվածաշունչը փոփոխման ենթակա չէ ոչ մի հանրաքվեով, անգամ եթե այդ հանրաքվեին մասնակցեն աշխարհասփյուռ հրեաները եւ այն կազմակերպի հրեական լոբբին (չնայած վերջինիս մասնակցությունը հնարավոր է դարձնում ամեն բան): Բայց այս ամենը այնքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեզ համար հասկանալի լինի, թե սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով ո՞ւմ հետեւից ենք գնում, իսկ «ոչ» ասելով` ո՞ւր ենք հասնելու:

Շատ հնարավոր է` հասնենք նոր Հայաստան, կամ լուսավոր Հայաստան, բայց ոչ երբեք բարգավաճ կամ ապահով Հայաստան: Ինչ-որ տեղ, իհարկե կհասնենք. այն կկոչվի ինչ-որ Հայաստան, հետո այդ Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, կհաղթի Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի նախագահ եւ ըստ էության կդառնա նախագահի նախագահ: Այսինքնՙ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախագահ, կմնա ամեն պարագայում, եւ իրադարձությունների բոլորովին այլ ընթացքի ժամանակ, ինչ-որ տեղ հասած ինչ-որ Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, դրանցում իհարկե կհաղթի Հանրապետականը, եւ Սերժ Սարգսյանը կդառնա խորհրդարանական մեծամասնության նախագահ: Հետեւաբար ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, կողմ են Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւությանը, բայց ճիշտ են նաեւ նրանք, ովքեր պնդում են, թե բոլորն, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նպաստում են Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւությանը: Առհասարակ կա մի ճշմարտություն եւ այն իշխանության հարատեւությունը պահպանելու` օրվա իշխանության ցանկությունն է: Անգամ Բարաք Օբաման ցանկանում է, որ իրենից հետո Սպիտակ տունը եւ հետեւաբար մեր բոլորի տները շարունակվի ղեկավարվել Դեմոկրատական կուսակցությունից, իսկ Բարաք Օբաման, տիկնայք եւ պարոնայք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրի նախագահն է:

Այնպես որ դեկտեմբերի 6-ին ընդառաջ, երբ մենք պետք է գնանք ընտրական տեղամասեր եւ մի շատ կարեւոր հարցի պատասխանենք, շատ կարեւոր է մտածել մեկ այլ, բայց ոչ պակաս կարեւոր հարցի շուրջ. ինչո՞ւ պետք է Հանրապետական կուսակցությունը մեր երկրում միշտ հաղթի, այո` հենց հաղթի, ոչ թե խփի, որքան ուզում է, ինչպես շատ թյուրիմացաբար կարծում են շատերը: Պատճառը շատ պարզ է. նախագահը Հանրապետական է եւ նա վարչապետ պետք է նշանակի ո՞ւմ, ճիշտ է` որեւէ հանրապետականի, վերջինս նախարարներ պետք է նշանակի ո՞ր կուսակցությունից, ճիշտ է` Հանրապետականից: Նախարարներն իրենց գերատեսչություններում աշխատանքի պետք է ընդունեն իհարկե հանրապետականների, վերջիններս իրենց գոնե տնեցիների եւ մտերիմների մակարդակով ի՞նչ պետք է անեն, ճիշտ է` համալրեն ՀՀԿ-ի շարքերը, իսկ որպես փոխհատուցում ի՞նչ պետք է առաջարկեն, ճիշտ է` նվազագույնը դպրոցի տնօրենի պաշտոն: Նա էլ իր դպրոցի ուսուցիչների հետ ի՞նչ պետք է անի, ճիշտ է` խոսի Նժդեհի գաղափարախոսության մասին, որից քանի՞ ուսուցիչ պետք է ազդվի, ճիշտ է` բոլորը: Իսկ ովքե՞ր են կրթում մեր երեխաներին, ճիշտ է` ուսուցիչները: Ապա մեր երեխաներից շատերը որտե՞ղ են գնում, սխալ է` բուհ, ճիշտ է` ուսխորհուրդ, որտեղ նախագահները ո՞ր կուսակցությունից են, ճիշտ է` Հանրապետականից: Ապա տեղի են ունենում ընտրություններ, ենթադրենք ինչ-որ գյուղի գյուղապետի, որին ովքե՞ր են մասնակցում, ճիշտ էՙ գյուղում մնացածները, իսկ ովքե՞ր են գյուղում մնում, ճիշտ է, ովքեր ունեն ապրելու միջոցներ եւ փող աշխատելու ալիքներ, իսկ նման ալիքներ ունենալու համար ի՞նչ է պետք, ճիշտ է` Հանրապետականի կուսակցական տոմս: Արդյունքում ո՞վ է հաղթում ինչ-որ գյուղի գյուղապետի ընտրություններում, ճիշտ է` հանրապետականը: Իսկ ո՞ր կուսակցությունից են մարզպետները, այս հարցին պատասխանելու համար առաջարիում եմ հիշել, թե նրանց նշանակող վարչապետը ո՞ր կուսակցությունից է: Հետո տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, ու այսքան մարդիկ ո՞ւմ պետք է ընտրեն, ճիշտ է` Հանրապետականին, որն էլ ի՞նչ պետք է դառնա, ճիշտ է` խորհրդարանական մեծամասնություն, որի կազմից էլ նախագահն ի՞նչ է նշանակում, ճիշտ է` վարչապետ եւ կառավարություն:

Հասանք: Հիմա նորից տանք հարցը, ինչո՞ւ պետք է Հանրապետական կուսակցությունը մեր երկրում միշտ հաղթի: Պատասխանի այլ տարբերակներ էլ կան եւ դրանց առաջացումը մեզանից յուրաքանչյուրի մեջ ավելի կարեւոր է, քան դեկտեմբերի 6-ի մեր պատասխանը: Հակառակ պարագայում մեզ տանում են հանրապետականները եւ տանում են Հանրապետական Հայաստան: Բայց սա մարդկային պատմություն է, որի վրա Աստծու շունչը չկա:

Իսկ Աստվածաշնչում ասվում է` «...այլ թող ձեր «այոն» այո լինի եւ «ոչը»` ոչ, եւ սրանից ավելին չարից է»:

Այն ինչը կարդացիք «սրանից ավելին» է, իսկ «չարից» խուսափելու համար պետք է դեկտեմբերի վեցին գնալ եւ պատասխանել` այո՞, թե՞ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.