AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 925, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ ՀԻՆ ԵՐԵՎԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Դուք երբեւէ եղե՞լ եք Հռոմում: Ես, օրինակ, չեմ եղել, չնայած Հռոմը ներառված է իմ` «Աշխարհի 20 քաղաքներ» ցանկում, որոնք ես անպայման պետք է տեսնեմ, ավելին` Իտալիայի մայրաքաղաքը գլխավորում է իմ այդ ցուցակը: Բայց ես հաճախ եմ համացանցի օգնությամբ տեսնում Հռոմի ընդհանուր համայնապատկերը, առանձին փողոցներ, մի խոսքով` վիրտուալ ճանապարհորդում «հավիտենական քաղաքում»: Ի դեպ, երբեւէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ են Հռոմն անվանում «հավիտենական քաղաք»: Եթե կարծում եք` հաշվի առնելով Հռոմի հինավուրց պատմությունը, ապա ինչո՞ւ «հավիտենական քաղաք» չեն անվանում նաեւ Երեւանը, չէ՞, որ Հայաստանի մայրաքաղաքն ավելի հին քաղաք է Հռոմից: Այս առումով, ի դեպ, շատ կարեւոր է թյուրիմացություններից զերծ մնալ եւ խոստովանել, որ Երեւանը ոչ թե ավելի հին մայրաքաղաք է, քան Հռոմը, ինչպես բարձրաձայնում են հատկապես Երեւանի օրերին` հոկտեմբերի 10-11-ին, այլ ուղղակի ավելի հին քաղաք է, քան Հռոմը: Իսկ սրանք տարբեր բաներ են, ճիշտ այնպես, ինչպես տարբեր են քաղաք պահելու հայերիս եւ իտալացիների առանձնահատկությունները: Սրանում համոզվելու համար պետք է ընդամենը երեք բան անել, ընդ որումՙ առանց համակարգչի առջեւից հեռանալու: Նախ բացում ենք Հռոմի համայնապատկերը, ապա` Երեւանինը, հասկանալի է, որ խոսքը երկու հինավուրց քաղաքների կենտրոնական հատվածների մասին է: Եւ սկսում ենք համեմատել: Ի՞նչ ենք տեսնում. այնՙ որ Հռոմն աշխարհի եթե ոչ ամենահին, ապա գոնե հինավուրց քաղաքներից մեկն է: Սաՙ եթե մի քանի րոպե ուշադիր նայենք Հռոմի կենտրոնի համայնապատկերին: Մինչդեռ Երեւանի նույն հատվածին ուշադիր նայելով տեսնում ենք, որ մեր քաղաքը բոլորովին վերջերս է կառուցվել, ու եթե մենք ոչ թե հայ ենք, այլ, ենթադրենք, շվեդ, ապա հասկանում ենք, որ Հռոմը հին քաղաք է, իսկ Երեւանը` երիտասարդ, նորակառույց, շաբլոն: Շվեդ լինելու հանգամանքն, անշուշտ, մեզ ձերբազատում է Երեւանի տոնին տարբեր տեսակի հայտարարություններ ու ելույթներ լսելու հաճույքից, այն մասինՙ թե որքան հին է Երեւանը, որքան վարդագույն, որքան գունեղ, որքան առանձնահատուկ, ինչի հետեւանքով էլ մենք Երեւանն ընկալում ենք որպես սովորական քաղաք, իսկ նման քաղաքները, որպես կանոն, զբոսաշրջության կենտրոն չեն դառնում:

Բայց ինչի՞ համար է այս ամբողջ խոսակցությունը: Բանն այն է, որ հերթական անգամ հետաձգվել է «Հին Երեւան» նախագծի շինարարությունը: Ինչպես գիտենք, Երեւանի կենտրոնում հատկացվելու էր հողատարածք, որտեղ եւ պետք է վերակառուցվեր Հին Երեւանը, ավելի ճիշտՙ Հին Երեւանի նմանությամբ ինչ-որ բան, քանի որ հինը ոչ թե վերակառուցվածն է, այլ պահպանվածը: Արդեն հայտնի է կառուցապատողը` ի դեմս շվեյցարահայ Վարդան Սրմաքեշի, ով պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման համար 120-150մլն դոլարի ներդրում կատարել: Հայտնի է անգամ նախագծի գլխավոր ճարտարապետըՙ նա Լեւոն Վարդանյանն է: Հայտնի է նաեւ, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է հինգ տարի, նաեւ այն, որ ծրագիրը կյանքի կկոչվի Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությունից հետո: Հիմա, անցած երեքշաբթի օրը, «Հին Երեւան» նախագծի կառուցապատողը հայտնել է, որ ծրագրի մեկնարկը հետաձգվում է, քանի որ դեռ ավարտին չի հասցվել տարածքի իրացման գործընթացը: «Երբ ամբողջ տարածքը կիրացվի, կսկսվի շինարարությունը», հայտնել են կառուցապատող ընկերությունից:

Իսկ մինչ այդ եկեք աշխարհի ամենահին քաղաք ճանաչենք Հռոմը. այն հինավուրցության պահպանված փաստեր ունի, այդ պատճառով էլ կոչվում է` «հավիտենական քաղաք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.