AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 770, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԻՆՉՊԵ՞Ս ԳԼԽԱՎՈՐԵԼ FORBES-Ի ՑՈՒՑԱԿԸ

Հ. ԱՖՅԱՆ

Երբ Երեւանում գրվում էր այս հոդվածը, անձրեւ էր գալիս: Եւ շատ կարեւոր է այս հոդվածը կարդալիս իմանաք, որ երբ այն գրվում էր, Երեւանում անձրեւ էր գալիս:

Ինչպես ասում են` «ճտերը հաշվելու» իսկական ժամանակն է, չնայած, ոմանց համար անձրեւը ոչ այնքան սառը հաշվարկների, որքան տաք երազանքների ժամանակն է, ասենքՙ թեյի սեղանի շուրջը: Բայց, ռոմանտիկայով տուն չեն պահում, ուրեմն հաշվենք: Օրինակՙ ZARA հագուստի խանութների ցանցի սեփականատեր իսպանացի սինյոր Ամանսիո Օրտեգայի փողերը: Մանավանդ որ հաշվարկներից ամենահաճելին այն է, երբ հաշվվողը փողն է, թեկուզ` ուրիշի: Այս մարդը, բոլորովին վերջերս ճանաչվեց Forbes-ի առցանց վարկանիշով աշխարհի ամենահարուստ մարդը, իր հետեւոմ թողնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (երկրորդ տեղ) եւ հանրահայտ Ուորեն Բաֆետին (երրորդ տեղ): Իմ կարծիքով այս նորությունն ուղղակի հրաշալի է երկու պատճառով: Նախ, սա նշանակում է, որ հայաստանյան տոնավաճառներում հագուստ վաճառողները իրական հնարավորութուն ունեն երբեւեէ գլխավորելու Forbes-ի ցուցակը, թեկուզ, ըստ առցանց վարկանիշի, միայն տվյալ` կարճատեւ պահին, ինչը նշանակում է, որ այս մարդիկ էլ ավելի տքնաջան կսկսեն աշխատել, իսկ տքնաջան աշխատանքը միշտ լավ է, տքնաջան աշխատողը` առավել եւս:

Երկրորդը, սա նշանակում է, որ նավթն ամենեւին էլ աշխարհի ամենահարուստը չի դարձնում այն ունեցողին, ինչն էլ կրկին լավ է առաջին հերթին հայաստանցիներիս համար, քանի որ մեզանից ամենաօլիգարխներն անգամ նավթ չունեն: Այս համատեքստում եթե հիշենք, որ հագուստն այն է, ինչը ծածկում է մարմինը` բացահայտելով հոգին, մեզ մնում է միայն ուրախանալ սինյոր Օրտեգայի հաջողությամբ եւ օրհնել նրա հարստությունը, քանի որ մարդը իրականում զբաղված է մեր հոգիների բացահայտմամբ, ինչը հատկապես մեր սառը ժամանակներում խիստ կարեւոր է համամարդկային առումով:

Ճիշտ է, մենք գիտենք, որ սինյոր Օրտեգայի նախկին կինը, ումից ZARA-ի հիմնադիրը վերջերս է բաժանվել, անդադար հայտարարում է, թե առանց իր անմիջական օգնության եւ խորհուրդներին իր ամուսինը երբեք չէր կարող բարձունքների հասնել եւ կամ հարստանալ, բայց այս հայտարարություններին պետք է նորմալ ու հանգիստ վերաբերվել, քանի որ կանայք միշտ իրավացի են, հարուստների կանայք (թեկուզ նախկին)` առավել եւս:

Բայց դառնանք հաշվարկին: Երբեւէ մտածե՞լ եք, թե ձեր վրա միաժամանակ անձրեւի քանի՞ կաթիլ է կաթում: Մինչդեռ սա շատ կարեւոր է, որովհետեւ երբ մենք մտածենք թեկուզ այս հարցի շուրջ, չենք մտածի այն մասին, թե ով որքան փող ունի: Այլ կսեւեռվենք բացառապես մեր վրա ու կմտածենք միայն մեր մասին, ինչի արդյունքում շատ հնարավոր է մի օր էլ մեզանից յուրաքանչյուրը գլխավորի Forbes-ի առցանց վարկանիշային ցուցակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.