AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1065, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՕՐԵՆՔԸ ԻՆՉՊԵ՞Ս, Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՈՎՈՐԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տարիներ առաջ, Ավստրիալիայի Սիդնեյ քաղաքում, տեղեկատվության նախարարության պետական ռադիոկայանների վարչության պետի հետ հանդիպման ընթացքում նրան հարց տվեցի, թե ինչո՞ւ են այդքան ծախսերի գնով պահպանում հայերեն լեզվով ամենօրյա հաղորդումները, արդյո՞ք դա ազգային փոքրամասնությունների մշակույթն ու լեզուն պահպանելու առաջադրանք ունի իր մեջ: Պատասխանը խիստ զարմացրեց ինձ եւ, ինչ-որ չափով, նաեւ հուսախաբ արեց. «Կառավարությունը հայերեն, թուրքերեն, հունարեն եւ արաբերեն ռադիոժամեր է պահում, որպեսզի մեր երկիր նոր ժամանող ներգաղթյալները գոնե իրենց ազգային լեզվով ծանոթանան եւ իմանան մեր երկրի օրենքները»: Բա ո՛նց, Ավստրալիան օրենքների կատարյալ երկիր է, որտեղ օրենքի պահապանները, ի դեպ, ոչ մի տեղ նկատելի չեն:

Իսկ բոլորովին վերջերս Շվեդիայից Երեւան այցելած նախկին հալեպահայ մի ծանոթի հարցրեցի, թե տեղի կառավարությունը տարբեր գյուղերում եւ գյուղաքաղաքներում բնակարան տրամադրելուց բացի ուրիշ կերպ օգնո՞ւմ է իրենց, պատասխանը նորից եղավ անակնկալ ինձ համար. «Այո, օգնում է, էն էլ բավականաչափ: Բայց դրա մեծ մասը պետք է վճարենք այն դպրոցներին, որտեղ պարտադիր շվեդերեն են սովորեցնում մեզՙ մեծահասակներիս»: «Անշուշտ, ասացի հեգնանքով, որպեսզի դյուրավ համաձուլվեք շվեդների հետ»: «Ոչ միայն, ասաց ծանոթս, որպեսզի լավ հասկանանք շվեդական օրենքները»:

Երեկ ինձ մոտ եկան հեռուստաընկերություններից մեկի լրագրողները: Նրանց հետաքրքրող հարցն այն էր, թե առաջիկա մեկ ամսում, ճշգրիտՙ մինչեւ դեկտեմբերի 5-ը, ի՞նչ միջոցներ են պետք Սահմանադրական փոփոխությունների մասին մեր ժողովրդին իրազեկելու դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու համար: Անկեղծորենՙ համոզիչ եւ համոզված որեւէ պատասխան չունեի: Ի՞նչ կարելի է բացատրել մի հասարակության, ինչպիսին մերն է, որը ոչինչ կամ շատ քիչ բան գիտի մեր գործո՛ղ սահմանադրության մասին, էլ ո՜ւր մնաց դրա փոփոխությունների վերաբերյալ: Այն էլՙ ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

Լրագրողների մեկնելուց հետո, դպրոցահասակ երեխաներ ունեցող մեր աշխատակիցներին հարցրի, թե մեր հանրակրթական դպրոցներում աշակերտները որեւէ առարկա ունե՞ն իրենց օրենքներ, իրավունք եւ պարտականություն սովորեցնող, այլ խոսքովՙ լիարժեք քաղաքացիներ պատրաստող: Պատասխանն այս անգամ էլ եղավ զարմացնողՙ ո՛չ: Աշխատակիցներից մեկը նույնիսկ հիշեց, որ իրենց ժամանակ, խորհրդային տարիներին, հանրակրթական դպրոցներում անցնում էին ՍՊԻՀ տարօրինակ անունով մի առարկա, որը նշանակում էր Սովետական պետության իրավունքի հիմունքներ: Սակայն, ավելացրեց, այդ առարկայի դասերին կարեւորություն տվող չկար..

Պարզ է, սովետների երկրում կար նաեւ մի հրաշալի, ինչպես ասում ենՙ ամենահումանիտար սահմանադրություն, որը գործում էր ըստ պարտիայի կամքի ու ցանկության: Այսինքնՙ չէր գործում:

Իսկ մեր երկրո՞ւմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.