AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՍԻՐԻԱՀԱՅՈՑ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ` ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Մ.Խ.

Լեւոն Բլեքյանի` ՌԱԿ պատգամավորական ժողովում ներկայացրած տեղեկատվությունից

Վերջին տարիներին հայերի թիվը Սիրիայում, ըստ Սիրիայի իշխանությունների պաշտոնապես նշվում էր 120 հազարը: Մինչեւ հայտնի իրադարձությունները` հայ համայնքն ապրում էր բարեկեցիկ կյանքով, անգործ հայ չկար, բոլորը տուն ու գործ ունեին, երեխաներին անպայման դպրոց էին ուղարկում:

Ըստ Սիրիայի հայ համայնքի ՌԱԿ պատասխանատու Լեւոն Բլեքյանի` իհարկե ժամանակին երեք ազգային կուսակցությունների ներկայացուցիչներով պատրաստվել էին այն վիճակին, երբ իրադարձությունները կմոտենային նաեւ հայ համայնքին ու 2012 թվականին ստեղծել էին շտապ օգնության մի համակարգող մարմին, որը օգնություն էր հասցնում սիրիահայոց չորս համայնքներին` Հալեպի, Դամասկոսի, Քամիշլիի, արեւելյան ու ծովափնյա` Քեսաբ-Լաթաքիայի հայությանը: Սփյուռքի բոլոր համայնքներն էին նյութապես օգնում այս ձեռնարկին` Անթիլիասի եւ Սուրբ Էջմիածնի միջոցով: Օրինակ` ամենից մեծ աջակցությունը, մոտ 3,5 մլն դոլարի, Լոս Անջելեսից է եղել: Հայթայթված միջոցներն ուղղվում էին տուժած սիրիահայերի սննդի, բնակարանային, կրթական խնդիրները լուծելուն, քանի որ Սիրիայի իշխանության դեմ կռվող խմբավորումները գրավել էին հայերի աշխատավայրերը, մարդիկ զրկվել էին ապրուստի միջոցից: Երբ օգնությունը նվազեց` առկա միջոցները սկսեցին ծախսվել միայն սննդի եւ ուսման (դպրոցների) վրա:

Սիրիայից սկսված մեծ գաղթը սիրիահայերին տանում էր նախ երկու ուղղությամբ` հարեւան Լիբանան եւ Հայաստան: Առավել ապահովված ընտանիքները գնում էին Լիբանան` Սիրիային մոտ լինելը հաշվի առնելով եւ հուսալով, որ արագ վերադառնալու են: Իսկ Հայաստան եկածները, Լ. Բլեքյանի խոսքով, իրենց ակնկալած չափի աջակցությունը չստացան, ու հետո երեք շերտ կազմեցին. մի մասը գործ գտավ ու մնաց Հայաստանում, երկրորդը հակված է Սիրիա վերադառնալ, երրորդը` մեկնում է Եվրոպա: Իսկ Լիբանան մեկնածների մի զգալի շերտ` մոտ 1000 ընտանիք արդեն մեկնել է Կանադա:

Հալեպի հայության 1/3-ը դեռ մնում է Հալեպում, պարզապես անտանելի պայմաններում. օրերով ջուր չի լինում, հոսանքը օրը մեկ-երկու ժամով է տրվում, վերջին շրջանում մի տասն օր հոսանք ու ջուր չեն եղել: Մնացողների մի մասը տեղ չունի գնալու, մի մասը դիմել է, որ Կանադա գնա: Հայաստան հոսքը նվազել է, քանի որ առաջին եկողներից արդեն լսել են, որ այստեղ կյանքը շատ թանկ է, դժվարությունները շատ են:

Սիրիահայերին մտահոգում է նաեւ, որ փակվում են հայկական դպրոցները, մի մասը տարածքիՙ հայերի հեռանալու պատճառով, մյուսները նյութական սղության մեջ են, մասնագետների պակաս կա` գործող 36 դպրոցներից մի զգալի մասը դադարել է գործելուց, իսկ դա նաեւ համայնքի խեղճանալու ուղիղ ճանապարհ է: Ընդհանրապես` ողջ սփյուռքի հայության համար մեծ հարված կլինի Սիրիայի ծաղկուն գաղութի պարպվելը, ասում է Լ. Բլեքյանը` վերստին հրավիրելով ողջ աշխարհի հայության ուշադրությունը խնդրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.