AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 921, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՙ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻ

Նոյեմբերի 3-ից 5-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ԳՀԽ անդամներին եւ հաջողություն մաղթեց ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը նաեւ իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովականներին` Հայոց եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայության համար:

Ժողովն ատենապետեցին Կ. Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովին քննության առնվեցին Մայր աթոռ Ս. Էջմիածին-Նվիրապետական աթոռներ հարաբերություններին, թեմերի գործունեությանը, Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ծիսական-կարգապահական կյանքին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 3-ի նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին եւ միջոցառումներին Հայ եկեղեցու մասնակցության մասին զեկույց ներկայացրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գոհունակությամբ ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամներն իրենց մասնավոր գնահատանքը հայտնեցին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի արարողությունների կազմակերպիչ հանձնախմբին:

Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին իրազեկվեց Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ սիրիահայ համայնքի խնդիրների մասին: Անդրադառնալով մինչ օրս Հայոց եկեղեցու Նվիրապետական աթոռների եւ թեմական կառույցների կողմից սիրիահայությանը ցուցաբերված աջակցությանը` այդ թվում եւ նյութական` հաստատվեց, որ Մայր աթոռ Ս. Էջմիածինը շարունակելու է իր զորակցությունը բերել ինչպես սիրիահայ համայնքին, այնպես եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Բելգիայում հայոց եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը` ներկայացնելով բելգիահայ ծխական համայնքների կազմավորման առնչությամբ տրված հանձնարարականների գործընթացը եւ դրանց արդյունքները: Այս առնչությամբ հավելյալ տեղեկություններ փոխանցեց նաեւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց նաեւ եկեղեցական ժողովական կառույցներին: Քննարկումների արդյունքում ծրագրվեց առաջիկա տարի Մայր աթոռ Ս. Էջմիածնում գումարել Ազգային-եկեղեցական ժողով: Այս կապակցությամբ ստեղծվեցին համապատասխան հանձնախմբեր:

Եպիսկոպոսաց ժողովի նորաստեղծ գրասենյակի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից ուղենշվեցին գրասենյակի ապագա գործունեության շրջանակները:

Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում Գերագույն հոգեւոր խորհուրդը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք արեց ՌԴ Տուլայի շրջանում, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Ժողովի ավարտին Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության 16-րդ տարեդարձի առիթով` մաղթելով Նորին Սրբությանը կենաց արեւշատություն եւ հովվապետական բեղուն գործունեություն` ի փառս Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.