AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 981, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՌԱԿ ԲԱՆԱՁԵՎ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայ ժողովրդի հարազատ ծնունդ եւ ազգային տենչերի արտահայտիչ ՌԱԿ-ն իր անսակարկ հայրենասիրությամբ նախանձախնդիր է անհատի եւ հավաքականության բնական իրավունքների եւ շահերի գերակայության կիրառմանը եւ բարեշրջումների միջոցով ինքնիշխան պետականության կատարելագործմանը: ՌԱԿ-ի ծրագրային դրույթներում ամրագրված է, որ մարդկության առաջընթացը եւ սոցիալական ներդաշնակությունը հնարավոր են միայն հավաքական պետական կառավարման` Ազատականության (լիբերալիզմ) եւ ժողովրդի գերիշխանության` Ռամկավարության (ժողովրդավարություն) կիրառման դեպքում:

Այսօր` տնտեսական ու սոցիալական բնագավառներում տագնապ եւ արեւելյան հարեւանի հետ պատերազմական վիճակ ապրող հանրապետությունում, երբ հայ ժողովուրդը կանգնած է իր գոյատեւման եւ հետագա առաջընթացին վերաբերող արմատական ու բախտորոշ որոշումների կայացման շեմին, ՌԱԿ-ը որպես գործունեության ուղենիշ` իր նպատակն է համարում նպաստել հայկական պետականության ամրապնդմանը, որը լայն հնարավորություններ կտա ժողովրդին ապրել ազատ ու անկաշկանդ: Ինչպես նաեւ, գլխավոր առաքելություն է համարում ՀՀ-ի ազգային պետականության շինարարության եւ հասարակական-տնտեսական բարեշրջումների բնագավառներում ռամկավարական եւ ազատական սկզբունքների արմատավորումն ու կիրառումը:

Ելնելով դրանից եւ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության հաստատման անխաթար ձգտումից` ՌԱԿ պատգամավորական ժողովը հայտարարում է, որ կողմ է առաջադրվող Սահմանադրական փոփոխություններին եւ կոչ է անում սատարել դրանց իրագործմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.