AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 854, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՊՈՐՏ ՍԱԻԴՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ԵԳԻՊՏՈՍ ՀԱՆԳՐՎԱՆԱԾ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Եգիպտոսի հեղինակավոր «Էլ Ահրամ» շաբաթաթերթում տպագրված իր հաղորդագրությամբ Նորա Քոլոյան-Քոհնելյանը տեղեկացնում է, որ եգիպտահայ համայնքի 250 ներկայացուցիչների մասնակցությամբ Պորտ Սաիդում կայացել է ճարտարապետ եւ հնագետ Նաիրի Համբիկյանի կերտած հուշակոթողի պաշտոնական բացումը: Այն նվիրված է Մուսա լեռան հերոսական մարտերից մազապուրծ Եգիպտոս հանգրվանած եւ «Պորտ-ֆուադ» ճամբարում տեղավորված հայ գաղթականներին:

Հուշակոթողը, որ հեղինակի խոսքերով Հայաստանում տեղադրված Սարդարապատի եւ Ցեղասպանութան զոհերի հուշահամալիրների յուրահատուկ միաձուլումն է ներկայացնում եւ պատրաստված է իտալական սեւ ու սպիտակ «կարարա» մարմարից, տեղադրվել է քաղաքի ուղղափառ համայնքի գերեզմանատանը նախօրոք գտնված զանգվածային գերեզմանի վայրում, որտեղ ենթադրվում է, որ թաղված լինեն մոտ 400 հայ գաղթականներ, որոնք ապրել են ճամբարում 1915-19 թվականներին:

«Նրանց աճյունների վերհառնումն է խորհրդանշում այս կոթողը, որի կառուցման աշխատանքներին ձեռնամուխ եղա 2014-ի աշնանը եւ աշխատանքն ավարտեցի այս տարվա փետրվարին», նշել է Նաիրի Համբիկյանը:

Օծման արարողությունը կատարել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, ով իր խոսքում նշել է, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը: «Մենք պետք է հիշենք նրանց, ովքեր ընկան այդ մարտում եւ նրանց, ովքեր ապաստան գտան Եգիպտոսի ասպնջական հողի վրա եւ շարունակենք մեր առաքելությունը», ասել է նա:

Արարողությանը մասնակցելու նպատակով 14 լիբանանահայեր Այնճարից հատուկ ժամանել են Պորտ Սաիդ: Նրանց նախնիները եղել են այն գաղթականների թվում, որոնք Եգիպտոս են ժամանել: Նրանց անունից ելույթ է ունեցել Մուսա լեռան ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի նախագահ Եսայի Հավատյանը, ով կարեւորելով հանդիսությունը նշել է, որ այն խորհրդանշական է, որովհետեւ «Մենք վերադառնում ենք մեր նախնիների հանգրվանած վայրը: Պապս այդ գաղթականների թվում էր, հայրս այստեղՙ Պորտ Սաիդում է ծնվել 1919-ին: Հայերին տեղափոխող ֆրանսիական նավերը նախ Կիպրոսին էին դիմել եւ մերժում ստանալուց հետո միայն հայերի համար ապաստան խնդրել եգիպտական կառավարությունից, որն էլ անմիջապես տվել էր իր համաձայնությունը: Դրա համար մենք ընդմիշտ երախտապարտ կմնանք Եգիպտոսին»:

Լիբանանահայերի այցը համակարգող, Այնճարում ծնված եւ 100-ամյակի հանձնախմբի անդամ, եգիպտահայ գոհարավաճառ Վարուժ Չիլինկիրյանն էլ իր հերթին նշել է, որ մորական պապը 1915-ին եկել էր «հաստատվելու այս երկրում: Նա այդ ժամանակ 13 տարեկան էր: Երկու տարի «Պորտ-ֆուադ» ճամբարում մնալուց հետո վերադարձավ Մուսա լեռ եւ ապա Այնճար: Ես միշտ երազել եմ այս պահը ապրել»:

Ներկաների թվում են եղել նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գրիգոր-Օգոստինոս Կուսան, Պորտ Սաիդի ղպտիների եկեղեցու ներկայացուցիչներ եւ Այնճարի քաղաքապետ Կարապետ Բամպուքյանը:

Արարողության ավարտին մասնակիցները կարմիր վարդեր են զետեղել հուշակոթողի առջեւ:

Նկար 1. Աշոտ եպս. Մնացականյանը օրհնում է հուշարձանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.