AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԿԱՐՍԻ ԱՆԿՄԱՆ 95-ԱՄՅԱԿՆ ԷՐ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Անի» կենտրոնը խորհրդաժողով էր կազմակերպել Գյումրիում

Հոկտեմբերի 30-ին լրացավ Հայաստանի առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքիՙ Կարսի անկման 95 տարին: Մեր նոր պատմության այդ ամենաողբերգական էջերից մեկը, երբ հարձակվող հակառակորդի նկատմամբ զորական ու զինական ուժի զգալի գերազանցություն ունեցող ամուր բերդաքաղաքը գրեթե առանց մի կրակոցի հանձնվեց թուրքերին, դասերի առումով մնում է ոչ բավարար ուսումնասիրված:

Խնդրին մի անդրադարձ էր Հայկական ուսումնասիրությունների նորաբաց «Անի» կենտրոնի կազմակերպած «Մեր Կարսը» աշխատաժողով-քննարկումը Գյումրիում, «Շիրակ կենտրոնի» նորակառույց սրահում: Հետաքրքրական փաստեր ու վերլուծություններ էին պարունակում «Կարս եւ Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին», «Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ 1918 թ. հանրաքվեն Կարսի ու Բաթումի մարզերում», «Կարսի 1920 թ. անկման մի քանի խորքային պատճառների մասին», «Բանակցությունները Կարսում. 1921 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր», «Ալեքսանդրապոլ-Լենինական գավառի ժողովրդագրական դրությունը 1914-1930-ական թթ.», «Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների վրա» եւ «Կարսը հայ գրականության մեջ» թեմաներով ներկայացված զեկուցումները, որոնցով հանդես եկան ԵՊՀ ուսանող Էրիկ Իսրայելյանը, հետազոտող Վլադիմիր Հարությունյանը, պատմաբան Գեւորգ Յազըճյանը, լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, ազգագրագետներ Արտաշես Բոյաջյանը, Հրանուշ Խառատյանը, գրականագետ Օֆելյա Հովհաննիսյանը:

«Հայոց պատմության մեջ, մեր նոր պատմության մեջ,- ասաց «Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը,- կան թեմաներ, որոնք չասեմ տաբու են, բայց այնուամենայնիվ պատշաճ ձեւով չեն ուսումնասիրվում, չեն քննարկվում: Եվ մենք փորձում ենք, փորձեցինք այդ բացը մի փոքր, մեր չափով լրացնել: Ես հասկանում եմ, որ մեր արածը ընդամենը ծովի մեջ մի փոքր կաթիլ է, բայց համարում եմ, որ կարեւոր կաթիլ է: Ու կփորձենք ապագայում եւս այսպիսի կոնֆերանսներ կազմակերպել Երեւանից դուրս եւ ներգրավել ոչ երեւանցի զեկուցողներիՙ պատմաբանների, ազգագրագետների, հետազոտողների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.