AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԵՏՄ-ՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐՈՎ` Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՅՆ ՄԵԶ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մոտեցումները հայտնի են, հարկ է զարգացնել գործընթացը

Տնտեսական միություններ կազմող պետությունների միջեւ ինտեգրացիայի բարձրագույն դրսեւորումներից մեկը միասնական արժույթին անցնելն է: Մասնավորապես, դա տեսնում ենք ԵՄ-ում: Որքանո՞վ է հավանական միասնական արժույթի ստեղծումը Եվրասիական տնտեսական միությունում: Համեմատության համար ասենք, որ անցումը միասնական եվրոյին մոտ երկու տասնամյակ պահանջեց: ԵՏՄ-ի դեպքում մասնագետները համակարծիք են, որ միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ: Մոտեցումները տարբերվում են միայն ժամկետի հարցում` կպահանջվի նվազագույնը 15, առավելագույնը` 30 տարի: Այդուհանդերձ, ԵՏՄ-ի ներսում համագործակցության խորացման եւ տնտեսական շահավետության բարձրացման համար անհրաժեշտ է համակարգել ֆինանսական ոլորտի քաղաքականությունը: Վերջին մեկ-երկու ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից հնչել են նման մտադրությունների մասին հայտարարություններ:

Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում արտահայտել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ` սեպտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքաում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ անդրադարձ է եղել ֆինանսական շուկայի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ ԵՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի դոլարիզացիայի կրճատման եւ փոխադարձ հաշվարկների ազգային արժույթներով իրականացման արագացման ուղղությամբ: Այնուհետեւ, նա կարեւորել էր ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարը:

Ռուսաստանի դիրքորոշմանն այս հարցում անդրադարձել էր այդ երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինը: ՌԴ նախագահին կից վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության եւ էկոլոգիական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կարեւորել է ռուսական վառելիքաէներգետիկ համակարգի արտադրանքին վերաբերող գործարքներում ռուբլու ուժեղացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ սկսելը: Նշելով, որ Ռուսաստանի Դաշնության ներսում նավթի եւ նավթամթերքների գները սահմանվում են դոլարով կամ դոլարային համարժեքով, նա անթույլատրելի եւ երկրի օրենսդրությանը հակասող է համարել նման մոտեցումը: Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ակտիվ առեւտուր իրականացնող երկրների հետ գործարքների ժամանակ պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները: Նա տեղեկացրել է, որ մշտական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ դրա շուրջը եւ պետք է ձգտել անցնելու նման հաշվարկների:

Ռուսաստանի մոտեցումն այս հարցում միանշանակորեն համընկնում է Հայաստանի մոտեցմանը եւ մեր երկրի տնտեսական շահերին: Հայաստանի վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու մասինՙ վերաբերում էր հենց վառելիքաէներգետիկ համակարգին, ավելի կոնկրետՙ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազին: Ընդ որում, խոսքը ոչ թե դոլարային համարժեքով գինը սահմանելով` դրա դիմաց ռուբլով վճարելու, այլ հենց ռուբլով գազի գին սահմանելու մասին է: Դրա արդյունքում կնվազի դոլարի փոխարժեքի տատանումից գազի գնի կախվածությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Կվերանան դոլարի հետ կապված անորոշությունները գործարքների կնքման ժամանակ :

Հայաստանի կառավարության դիրքորոշումը օրերս վերահաստատել է Հայաստանի վարչապետը: «Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ զարգացնել այլընտրանքային աղբյուրները, ինչպես նաեւ մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առեւտրի շուրջ, ինչն զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում», hայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բնական է, որ ռուսական ռուբլու տատանումների ազդեցությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական լինել: Տնտեսության մեջ յուրաքանչյուր երեւույթ ունի իր դրական եւ բացասական կողմերը: Օրինակ` եթե ռուսական ռուբլին արժեւորվի, գազի գինը մեզ համար կարող է թանկանալ: Սակայն, այս դեպքում եւս, երկու երկրները ավելի հեշտությամբ կարող են փոխհամաձայնեցված լուծման հանգել, զերծ մնալով դոլարի վարքագծի հետ դա շաղկապելուց:

Ընդհանրապես, գործարքների դեպքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ամենակարեւոր արդյունքը կլինի դոլարային կախվածության նվազումը ԵՏՄ տարածքում : Դա լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի համար: Դոլարիզացիայի բարձր մակարդակը` որպես մեր տնտեսության մտահոգիչ խնդիր, մեկ անգամ չէ, որ մատնանշել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Մյուս կողմից էլ` կոնկրետ Հայաստանի համար, դա հնարավորություն կստեղծի զերծ մնալ հավելյալ քանակությամբ դոլար ձեռք բերելուց ` այդ նույն միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերն ու դրանց տոկոսները մարելիս, որն ինչպես հայտնի է կատարվում է դոլարով:

Մնում է հուսալ, որ հեռու չէ անցումը ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռուբլով գործարքներ կատարելուն եւ ազգային արժույթների հիմքի վրա հաշվարկներ իրականացնելուն: Համենայնդեպս, ցանկալի կլինի արագացնել եւ գործնական հուն մտցնել այդ գործընթացը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.