AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 919, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԽՈՍԵ ՄՈՒԽԻԿԱՅԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որը աշխարհում հայտնի է, որպես «ամենաաղքատ նախագահ», օրերս այցելել էր Թուրքիա: Տեղի` Ահմեդ Ադնան Սալգունի անվան մշակութային կենտրոնում Մուխիկան պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, որոնցից մեկը վերաբերել է նրան, թե ինչո՞ւ է Ուրուգվայի նախկին նախագահը հրաժարվել Նոբելյան Խաղաղության մրցանակից. «Այս աշխարհում, որտեղ այսքան պատերազմներ կան, ի՞նչ երեսով են Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհում», ասել է Մուխիկան:

Լրագրողներից մեկն էլ խնդրել է, որ Մուխիկան որոշ խորհուրդներ տա աղքատներին: Ուրուգվայի նախկին նախագահն ասել է. «Պետք է սովորել մեկ պայուսակով ապրել: Մյուս կողմից, երբ ինչ-որ բան ես գնում, իրականում դրամով չես գնում: Այդ փողը վաստակելու համար ձեր ժամանակն եք հատկացնում եւ այդ ժամանակով եք գնում: Եթե դուք բախտավոր եք` ունեք ժամանակ, իրական հարստությունը դա՛ է: Դուք կարող եք իրեր գնել, սակայն չեք կարող իրական կյանքում ժամանակ գնել: Սուպերմարկետ գնալով` կարո՞ղ եք ասել` ինձ հինգ տարի հետ տվեք, չե՛ք կարող»:

Իրականում, կարող ենք, ավելին, Ուրուգվայի հարգարժան նախկին նախագահը հավանաբար չգիտի, որ հայկական սուպերմարկետներում ամեն ինչ կա, անգամ` Նոբելյան Խաղաղության մրցանակ` մի քանի հատ, տարբեր գույների եւ քաշի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.