AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 861, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ (ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱ) ՓՐԿՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի սոցիալիստական շարժման քաղխորհուրդը ինքնատիպ սոցիոլոգիական հարցում է անցկացրել Տավուշի մարզի գյուղական համայնքներում եւ պարզել, որ «Հայաստանցիների 80 տոկոսը ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի մի մասը»: Ավելին, որոշ պատասխանների հիման վրա հիշյալ շարժման քաղխորհրդի անդամները (որոնք, ի դեպ, անձամբ են մեկնել Տավուշ եւ հարցում անցկացրել), պարզել են, որ «հայաստանցիները անհամբեր սպասում են, թե երբ պետք է գա այդ նվիրական օրը, երբ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս»: Ընդ որում, այս ցանկությունը, ըստ հարցման հեղինակների, հայաստանցիները հիմնավորել են հանգամանքով, որ «Մենք կորցնում ենք մեր պետականությունը, որը պետք է ժամ առաջ փրկել»: Թե ինչպե՞ս է հնարավոր Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության կազմում ունենալ փրկված պետականություն, հարցման նախաձեռնողները, սակայն, չեն մանրամասնել:

Ուշագրավ է, որ բոլորովին վերջերս, հայաստանցիների շրջանում նմանատիպ հարցում անցկացրել էր նաեւ ռուսական մի սոցիոլոգիական կազմակերպություն, որը եւս պարզել էր, որ «հայաստանցիների մեծ մասը կողմ է ՌԴ-ին միանալուն», ճիշտ է, այս կազմակերպությունը չէր նշել, որ հայաստանցիների 80 տոկոսն է դրան կողմ, այլ` կեսից ավելին, բայց կեսից ավելին 80 տոկոսից այս հարցում էականորեն չի տարբերվում, քանի որ երկուսն էլ մեծամասնություն են:

Իմիջիայլոց, նույն օրերին էլ Ռուսաստանում անցկացված մի սոցհարցման արդյունքներում պարզվել է, որ ռուսատանցիների համար Հայաստանը չորրորդ բարեկամ երկիրն է` Բելառուսից, Չինաստանից եւ Հնդկաստանից հետո (առաջ ենք անցել` Ուկրաինայից, միշտ առաջ ենք եղել` Վրաստանից եւ Ադրբեջանից- Հ.Ա.): Մեկ ուրիշ դեպքում գուցե մենք նշեինք, որ կարեւորն այստեղ այն է, որ մենք ռուսաստանցիների համար չորրորդ բարեկամն ենք, կամ առհասարակ բարեկամ ենք, բայց Հայաստանում անցկացված վերոհիշյալ սոցհարցումների համապատկերում կարեւորն այն է, որ ռուսաստանցիների համար, փաստորեն, պետքական երկիր ենք:

Ինչեւէ, իրապես հետաքրքրված լինելով հատկապես հայաստանյան սոցհարցումների արդյունքներով, ավելի ճիշտՙ փորձելով հնարավորությունների սահմանում ստուգել այդ արդյունքները, ես իմ սոցհարցումն անցկացրեցի 15 հայաստանցիների շրջանում, որոնցից 7-ը կին էին, 8-ը տղամարդ, 5-ը` թոշակառու էին, 6-ը` միջին տարիքի, 4-ը` երիտասարդ, 12-ը` բարձրագույն կրթությամբ, 3-ը` միջնակարգ, եւ վերջապեսՙ 3-ը սիրիահայ: Խոստովանեմ, ես դիտմամբ եմ նաեւ սիրիահայերին ընդգրկել այս հարցման մեջ, քանի որ կարծում էի, որ Սիրիայի քաղաքացիները, թեկուզ` սիրիահայերը, պետք է որ շատ սիրեն Ռուսաստանը: Կարծում էի, քանի որ հարցմանս մասնակից 3 սիրիահայերն էլ պատասխանեցին, որ իրենք Հալեպից ոչ թե Ռուսաստան են գնացել, ինչն անել, ի դեպ, կարող էին, այլ Հայաստան են եկել: Նրանցից մեկն էլ այսպես ասաց. «Եթե Հայաստանը միանա Ռուսաստանին, ապա կստացվի, որ մենք Ռուսաստան ենք գնացել, այնինչ մենք ոչ թե ինչ-որ տեղ ենք գնացել Հալեպից, այլ` վերադարձել ենք»:

Ընդհանուր առմամբ, իմ սիրողական հարցման մասնակից 15 հոգուց 14-ը հարցիս, թե կո՞ղմ եք, որպեսզի Հայաստանը դառնա ՌԴ սուբյեկտ, պատասխանեցին բացասական, միայն մեկը, ի դեպ, ոչ թե թոշակառուներից, այլ կանանցից մեկը, պատասխանեց` այո, բայց հետեւյալ հիմնավորմամբ. «Ամուսինս երկար տարիներ է Ռուսաստանում է ապրում, երբ միանանք Ռուսաստանին, կստացվի, որ ես ու նա մի երկրում ենք ապրում»:

Բայց, կրկնում եմ, իմ հարցումը, ի տարբերություն վերոհիշյալ հարցումների, խիստ սիրողական էր, հետեւաբար` ճշմարտությունից բավականին հեռու: Իսկ ճշմարտությունն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է նոր կարգ հաստատել, ըստ որի ՌԴ բոլոր քաղաքացիները (անկախ ազգությունից) կարող են Հայաստան ժամանել իրենց ներքին անձնագրերով, ինչպես, օրինակ` Մոսկվայից` Սամարա կգնան, կամ Ռոստովից` Վլադիվոստոկ: Հիմա, հիշեցնենք, ՌԴ քաղաքացիները ՌԴ-ից դուրս գալու համար, շեշտում եմ` ՌԴ-ից դուրս գալու համար, պետք է գործածեն իրենց արտասահմանյան անձնագրերը. Հովիկ Աբրահամյանն ուզում է, որ այլեւս այդպես չլինի:

Հավանաբար ՀՀ վարչապետը մասնակցել է հայաստանյան վերոհիշյալ սոցհարցումներին եւ ցանկանում է ժամ առաջ փրկել հայոց պետականությունը: Ինչպես ռուսներն են ասում` «պոխվալնո» (ողջունելի է):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.