AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 755, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՂ ՈՒԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՒՐՃ ՏՎՈՂՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կար ժամանակ, երբ օրվա որեւէ պահի մեզանից մեկի դուռը կարող էր բախել հարեւանը եւ խնդրել մի քիչ աղ, կամ մի գդալ սուրճ,.. Անցան այդ ժամանակները, ընդ որում` այդ հրաշալի ժամանակները: Անցան երկու պատճառով. նախ նրանք, ովքեր մի գդալ սուրճ էին խնդրում, թերեւս, հոգնելով խնդրելուց, փակել են իրենց տան դուռը եւ այլեւս այստեղ չեն: Բացի այդ, այստեղ չեն նաեւ նրանց մի մասը, ովքեր գուցե հոգնել էին ինչ-որ բան մշտապես տալուց ու քանի որ ինչ-որ բան տալու հնարավորություն ունեին, հնարավորություն ունեցան նաեւ մեկնելու:

Եւ իրարից խնդրելու ժամանակներից անցում կատարեցինք իրար կարոտելու ժամանակների, եւ ոչ միայն իրար, այլ այն ժամանակները, երբ իրարից բան էինք խնդրում: Ի դեպ, խնդրելու ժամանակներն էլ տարբեր փուլեր ունեին. սկզբում մենք հարեւանից գիրք էինք խնդրում, ենթադրենք` «Հրացանակիրները` քսան տարի անց» (առաջին մասը` «Երեք հրացանակիրները» ունեինք), ապա գիրքը դարձավ աղ, սուրճ, անգամ ժավել: Ո՞րն էր ավելի լավ, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ իրարից բան խնդրելը միշտ ավելի լավ է իրար կարոտելուց, հատկապես երբ կարոտում ենք նրանց, ովքեր հեռանալիս` դաժանաբար մեզ են հանձնել իրենց տների բանալիները, որպեսզի հետեւենք: Եւ մենք, ամեն անգամ նրանց դատարկ տները գնալով եւ պահարանների դարակներում դրված նրանց լուսանկարներին նայելով, հասկանում ենք, որ փաստորեն կարոտում են ոչ թե տարածքներ, այլ` մարդկանց, հիշում են ոչ թե այն հրաշալի գետը, որը հոսում էր լեռների միջով, այլ այն մարդկանց, որոնց հետ լեռների միջով հոսող գետի ափին խորոված սմբուկ են կերել, քանի որ միսն անհամեմատ ավելի թանկ էր: Ահա նրանցից մեկի տան պահարանին` այդ օրվա լուսանկարը, որտեղ պատկերված 7 հոգուց միայն մեկն է այստեղ մնացել, որպեսզի կարոտի:

Գնացողները ե՞ւս կարոտում են. չէի ասի, քանի որ վերադարձողներն են կարոտում, գնացողները հարմարվում են, գուցե հնազանդվում են, համակերպվում են, հաճախ զանգահարում են, երբեմն` հիշում են, մեկ-մեկ փող են ուղարկում: Վերադարձողները գիտեն, որ այս ամենը կարեւոր չէ` իրենց վերադարձից, եւ վերադառնում են, բայց ոչ թե մեզ համար, որ չկարոտենք, այլ իրենց համար, որ չկարոտեն:

Անցած երկուշաբթի` լույս երեքշաբթի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսը վերադարձող ավտոբուս էր: Ուղեւորների մեջ հաստատ կլինեին մարդիկ, ովքեր ժամանակներ առաջ մեզանից մի գդալ սուրճ կամ մի քիչ աղ են խնդրել, կամ նրանցից, ովքեր տվել են, երբ իրենցից խնդրել են, կամ նրանցից, ովքեր այդպես էլ հետ չուզեցին «Հրացանակիրները` քսան տարի անցը» մեզանից, քանի որ ամաչեցին մի տեսակ, կամՙ որովհետեւ գիրքն ի՞նչ կարեւոր է, երբ աղ չկա տանը: Ովքե՞ր էին նրանց սպասում, կամ ինչպե՞ս էին նրանց սպասում, հատկապես` ինչպես, էական չէ. էականն այն է, որ Տուլան վերջինն էր, ինչ նրանց մի մասը տեսավ:

Իհարկե` ամեն բան լավ է լինելու, բայց դա նշանակում է, որ ամեն բան լավ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.