AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԱՅՔԼ ԱՐԱՄԻ «ԳԱՂԹԸ» ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՈՒՄԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ. Ծ.

Հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցու բակում քանդակագոծ Մայքլ Արամի «Գաղթը» հուշակոթողի բացման արարողությունը, ըստ վաստակաշատ լրագրողուհի Ֆլորենս Ավագյանի, հիշարժան երեւույթ է եղել:

Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հուշարձանը պատկերացնում է հայերին խորհրդանշական թռչունների տեսքով, որոնք չվում են իրենց պատմական հայրենիքից: Թռչուններից ամեն մեկն արտահայտում է յուրօրինակ ցավ ու զգացմունք: Բոլորը միասին նմանվում են մի հսկա ծառի, որի ճյուղերը խոյանում են դեպի երկինք: Պատմական Հայրենիքի քարտեզը կողքի է շրջված, խորհրդանշելով ասպատակված երկիրը, որտեղից մարդիկ բռնագաղթվում են դեպի անորոշություն:

Հուշակոթողի բացմանը ներկա են եղել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրապ Մնացականյանը, Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, Մետրոպոլիտեն օպերայի երգիչ Եղիշե Մանուչարյանը, վարպետ դաշնակահար Շահան Արծրունին, Մետրոպոլիտեն թանգարանի հայազգի գիտաշխատող դոկտ. Հելեն Էվանսը եւ քանդակագործ Մայքլ Արամի ծնողներն ու ընտանիքի հարազատ անդամները:

Միջոցառման հաղորդավար Սանդրա Շահինյան-Լեյտները ողջունելով ներկաներին, որոշ բացահայտումներ է արել վերապրելու գործում ուրիշներին օգնելու Մայքլ Արամի ծնողների անսակարկ դերակատարության մասին:

Դոկտ. Էվանսը, որի ջանքերի շնորհիվ է, որ Մետրոպոլիտենում այժմ հպարտորեն ցուցադրվում է Հայաստանից ԱՄՆ տեղափոխված հայկական մի խաչքար, իր խոսքում նշել է, որ հայերը առաջինն են նկատել թռչունը որպես մարդկային հոգու փրկության խորհրդանիշ եւ տեղադրված հուշակոթողը դրանով իսկ խիստ հատկանշական է:

Արարողության վերջում Եղիշե Մանուչարյանը իր հզոր ձայնով երգել է «Կռունկը» եւ «Անտունին» Շահան Արծրունու դաշնամուրի ուղեկցությամբ: Երկու արվեստագետների «Հայաստան» երգի կատարումով էլ ավարտվել է ձեռնարկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.