AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 728, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍԵԼՈՒ..

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Մրցելույթում է երեւումՙ ով է ուժեղը, ովՙ թույլը: Էական չէ ընտրությունն ասպարեզի: Այն, որ հզոր պետություններն էլ կարող են մրցասպարեզ դուրս գալ, աշխարհին ի ցույց դնել իրենց ուժն ու կարողությունը եւ մի երրորդ երկրում պատերազմ հրահրել, երկիրն այդ հիմնահատակ ավերակների վերածելով, դա այլեւս զարմանալի չէ:

Համաշխարհային ռազմաքաղաքական ծիրից ներս այսօր տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի ԳԵՐ-տերության տիտղոսի համար պայքարում են միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Հավակնորդների ցանկը համալրել ձգտում ենՙ Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան (շարքն էլ ավելի կերկարի): Իսկ արքայական Անգլիան իր «քաղաքական զսպվածության»ՙ դիվանագիտական ճիշտ հաշվարկի պատճառով, տպավորություն է ստեղծում, թե աշխարհի ամենախախաղասեր եւ աննկրտում պետությունն է: Դա համաշխարհային մեծ կեղծիք է, քանի որ աշխարհակործան բոլոր խաղաքարտերը հենց այստեղ են բաժանվում..: Իսկ Թուրքիան տառապում է գերտերությունների ռազմաքաղաքական «խոհանոց» սպրդելու մոլուցքով, ավա՜ղ եվրոպական «մեծ ընթրիքը» նրա քիմքին հասու չէ:

Այս օրերին «Արաբական գարնան» 5-ամյա պատերազմը նոր շրջան է թեւակոխել. կա՛մ սկիզբն է վերջի, կա՛մ էլ վերջը` սկզբի, որի ազդարարը տվեց Ռուսաստանըՙ մտնելով Սիրիա: Աշխարհի ԳԵՐ-իշխանական տիտղոսը նվաճելու համար նախճիրային ռազմադաշտի են վերածել Մերձավոր Արեւելքը, որի նմանօրինակը չի ունեցել արաբական աշխարհն իր ողջ պատմության ընթացքում: Ռուսաստանի շեշտակի մուտքը անակնկալի բերեց ԳԵՐ-հզոր ԱՄՆ-ին ու աշխարհին, իսկ անուրջներով տառապող Թուրքիան տնտեսա-քաղաքական հիստերիայի մեջ ընկավ: Երբ ռուսական ռազմական օդուժի կործանիչները հատեցին թուրք-սիրիական սահմանը, տեղի տվեցին նախագահ Էրդողանը էմոցիաները. վերջինս հոխորտաց վերանայել թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները եւ ռուսական գազից հրաժարվելու սպառնալիքներ հնչեցրեցՙ http://sharjum-media.com/economy-tntesutiun/financial-finansner/1106-erdogan-sparnacel-e-aylevs-rusakan-gaz-chgnel.html եւ շտապեց երկրում ատոմակայան կառուցող նոր գործընկերոջը մատնանշելՙ ի դեմս ճապոնական ընկերությանՙ Թոշիբային:

Էրդողանը Սիրիայում իր հետաքրքրությունների տապալումի, ազդեցության լծակների կորստի մտավախությունից փորձեց ձեռնոց նետել Ռուսաստանին:

Չուշացավ Թուրքիայի անխոհեմ քայլը. թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքի խախտման փորձը Ռուսաստանին վախեցնելու անհաջող միտք էր:

Սակայն, արյունոտ ապտակը չուշացավ. Անկարայի պայթյունը ցնցեց երկիրը:

Պատահական չէր Անկարայի պայթյունը, որում քուրդ հասարակությունը իշխանական մեղսակցություն է փնտրում, իսկ գործող վարչակարգը ինքնաարդարացման համար «Իսլամական պետության» ադրբեջանական հետքեր է աշխարհին ի ցույց անում: Տարօրինակ է, սակայն փաստ էՙ մի ձեռքով շոյում է կրտսեր եղբորըՙ Ադրբեջանին, մյուսով էլՙ ապտակում: Այնուամենայնիվ, Էրդողանը չխուսափեց «ժողովրդավար» Եվրոպայի հեգնանքից. եւս մի դեղին քարտ գրանցեց իր օգտին: Ավելի ճիշտՙ ձախողված «ժողովրդավարություն» առարկայի հար անփոփոխ անբավարարը ամրապնդեց իր դիրքը Թուրքիայում:

Հիրավի սխալ հաշվարկ էր թուրք իշխանավորների կողմից Ռուսաստանին վախեցնելը: Նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրանցած հաղթանակը շա՜տ թանկ կարժենա. թուրք-քրդական գերլարված հարաբերությունները երիրը վերածել են կատարյալ քաոսի, «Իսլամական պետության» հետ համագործակցումը իսկական գլխացավանք է դարձել. օձը տաքացնողին էլ է խայթում: Մի խոսքովՙ անորոշ ու անկանխակալ մշուշում է թուրք իշխանության վաղվա օրը, քանզի Թուրքիայի քաղաքներում դեռ «արյան գետեր» են հոսում..

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.