AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 784, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Թյուր է այն կարծիքը, թե ներկայիս Հայաստանում բացասական են վերաբերվում Խորհրդային Միությունից մնացած բոլոր երեւույթներին: «Խորհրդային կարգերը չկան, բայց ուսանողական ակտիվությունը մնացել է»,- հենց այս խոսքերով էին միմյանց դիմում Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակին նվիրված նիստի մասնակիցներըՙ խորհրդային տարիներին ակտիվ գործունեություն ծավալող ուսանողական ջոկատների մարտիկները եւ վետերանները:

Անցած 50 տարիների ընթացքում Հայաստանի ուսանողական ջոկատների դպրոցն անցել են ավելի քան 240 հազար հայ ուսանողներ, ովքեր աշխատելով Խ. Միության բազմաթիվ շինհրապարակներում, կատարել են ավելի քան 900 միլիոն խորհրդային ռուբլու աշխատանքներ: Միության փլուզումից հետո ջոկատները շարունակեցին իրենց գործունեությունըՙ հայ եւ արտասահամանցի երիտասարդ կամավորներին հնարավորություն ընձեռելով իրենց եւ արտասահմանյան երկրների աշխատանքի միջազգային ճամբարներում գործունեություն ծավալել, ձեռք բերել ընկերներ եւ անմոռանալի հիշողություններ:

Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակին նվիրված նիստը սկսվեց ՀՀ նախագահի ուղերձով, որն ընթերցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Նախարարն ինքը մասնակցել է ջոկատական կյանքին, ավելինՙ 1983-90թթ. նա եղել է Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի համակարգողը: Հրանուշ Հակոբյանը ողջունեց նիստի մասնակից «նախկին երիտասարդներին» եւ մաղթեց հիշողություններով լի տպավորիչ օր: Հիշողություններն ապահովեցին նիստի մյուս մասնակիցները:

Նիստին ելույթ ունեցող Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը սեղմ պատմական էքսկուրսով հիշեցրեց ջոկատների անցած ուղին, ինչպես նաեւ շեշտը դրեց ջոկատների ներկայիս գործունեության վրա: Մոտ 250 վետերանների կողքին դահլիճում նստած էին սպիտակ վերնաշապիկներով երիտասարդներըՙ շտաբի ներկայիս կամավորները, ովքեր ոչ միայն մեկնում են արտասահման կամավորական աշխատանքներ կատարելու, այլեւ ղեկավարում կամ մասնակցում են հայաստանյան ճամբարներին Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում, Երեւանի վերականգնողական կենտրոնում, Երեւանի բուսաբանական այգում եւ այլուր:

2014 եւ 2015 թվականներին լավագույն հայաստանյան ճամբար ճանաչված Բուսաբանական այգու ճամբարի ղեկավար Հասմիկ Մակարյանը իր ելույթում պատմեց, որ փոքր տարիքից լսել է ծնողներիՙ իրենց երիտասարդության մասին հուշերը, որոնց զգալի մասը կապված էր ուսանողական ջոկատների հետ: Ինքն էլ, իմանալով, որ անկախ Հայաստանում ուսանողական ջոկատները շարունակում են գործունեություն ծավալել, մեծ ոգեւորությամբ միացել է նրանց:

Նիստը եզրափակվեց խորհրդանշանական կերպՙ ցուցադրվեցին միմյանցից տարբեր երկու ֆիլմեր: Առաջինը սեւուսպիտակ կադրերի շարան էրՙ թե ինչպես են միանման հագնված մարդիկ շենքերի հիմքեր կառուցում, զբաղվում արտադրամասերում պահածոյացմամբ, ուրախանում են եւ թվիսթ պարում: Իսկ երկրորդ ֆիլմում գույնզգույն հագուստներով միմյանցից խիստ տարբեր երիտասարդները մաքրում էին տարբեր տարածքներ, մշակում խոտածածկույթներ, խաղում երեխաների հետ, ուրախանում եւ պարում Բռունո Մարսի երգերի ներքո: Ֆիլմերը միացնում էին ոչ միայն երիտասարդական ավյունը, որը դուրս էր հորդում անգամ սեւուսպիտակությունից, այլեւ նիստիՙ 16-ից մինչեւ 96 տարեկան մասնակիցների համատեղ ժպիտներն ու ոգեւորվածությունը:

Ջոկատների վետերանները, տրվելով նոստալգիկ հիշողություններին, հույս հայտնեցին, որ 50 տարի անց կրկին կհանդիպենՙ նշելու ՀՈւՋ-ի 100-ամյակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.