AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 766, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Խոցելի խմբի ուսանողները հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են հայտնվել 2011 թվականից: «Կրթական հիմնադրամ» նախագծի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորողՙ հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները: Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ:

Հաղթահարելով ընտանիքի սոցիալական բեռի հոգեբանական արգելքըՙ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ եւ ավարտել բուհըՙստանալով բակալավրի աստիճան:

«Կրթությանն աջակցությունը կարեւոր եւ պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերությունՙ արդյունքը տեսնելու եւ գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը եւ այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը եւ լինել մրցունակ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու եւ զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.