AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԹԻԿՆԱՊԱՀՆԵ՞ՐՆ ԵՆ ՇԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Հայաստանում վերջին տարիներին մեծացել է թիկնապահների պահանջարկը: «Հիմնականում հարուստ խավերը կամ խնդիրներ ունեցողներն են պահանջում թիկնապահներ», նկատել է Դավթյանը եւ շեշտել, որ «Երկու տարի առաջ Հայաստանում պահանջում էին թիկնեղ մարմիններով թիկնապահներ, սակայն հիմա մարդիկ կողմնորոշվել են, որ թիկնապահները պետք է լինեն ոչ թե աժդահա կամ սափրած գլուխներով, այլ պետք է մտավոր հարուստ լինեն»:

Դավթյանը նաեւ նշել է, որ եթե առաջ թիկնապահները ստանում էին 120-150 հազար դրամ աշխատավարձ, ապա հիմա ստանում են` 200-250 հազար դրամ, ընդ որում կան թիկնապահներ, որոնց գործատուները նրանց հազարավոր դոլարներ են տալիս. «Ես անվտանգության ծառայության պետ գիտեմ, որ 10 հազար դոլար է ստանում»,-ասել է Դավթյանն ու ընդգծել, որ «Քանի որ Հայաստանում կենսամակարդակը բարձր չէ, թիկնապահներն էլ շատ ցածր աշխատավարձ են ստանում»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հանրահայատ Gallup-ը Հայաստանը ճանաչել էր աշխարհի 9-րդ երկիրը, որտեղ կարելի է «երեկոյան ժամերին միայնակ ապահով զբոսնել»: Gallup-ը թերեւս հատուկ էր շեշտել` «միայնակ» բառը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.