AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ

Հ. ԱՖՅԱՆ

Անցած կիրակի անձնական գործերով գնում էի Աբովյան քաղաք: Ճանապարհս անցնում էր Մյասնիկյան պողոտայով, որի հենց սկզբից` Հերացի փողոցի վերջից երկար խցանում էր, այնքան երկար, որ վարորդն անջատեց չարժիչը: Նրանք, ովքեր մինչ այդ ակտիվ խոսում էին, սկսեցին շշուկով խոսել (անշուշտ սահմանադրական փոփոխությունների մասին, բա էլ ինչի՞), նրանք, ովքեր կանգնած էին հենված աջ ոտքի վրա, անցան ձախին, նրանք, ովքեր կարող էին հեռախոսով համացանց մտնել, մտան, իսկ նրանք, ովքեր քնած էին, քնած էլ մնացին: Ես մտածեցի, որ, փաստորեն, քնածների պարագայում միշտ այդպես է` կապ չունի ավտոբուսը շարժման մեջ է, թե՞ կանգ է առել. նրանք քնած են, նրանք քնած են անկախ նրանից` ավտոբոսում են, թե՞... քաղաքականության մեջ:

Ի տարբերություն սովորական քնածների, քաղաքականության մեջ քնածները լինում են աչքերը բաց: Նրանց կարելի է հանդիպել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, ինչպես նաեւ արդարադատության նախարարության շենքի մոտ, որտեղ ցանկանում են մտնել` նոր կուսակցություն բացելու նպատալով եւ դեռ չեն որոշել, թե այդ նոր կուսակցությունը լինելու է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանահաճո: Ինչպե՞ս միանգամից ճանաչել նրանց, տարբերել արթուններից, դժվար է ասել: Առաջինն, ինչ կարելի է անել` նրանց լսելն է: Եթե նրանք խոսում են ուրիշների արածների մասին, անշուշտ, նշելով, որ այդ արածները սխալ են, որ դրանց արդյունքում երկիրը հայտնվելու է եւ կամ արդեն հայտնվել է անդունդի եզրին, որ պետք է ամեն կերպ դիմագրավել այդ քայլերի իրականացումը, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք քնածների հետ, քանի որ արթունները որպես կանոն խոսում են ոչ թե ուրիշների արածներից, այլ իրենց անելինքներից: Սա տրամաբանական էլ է. ուրիշների արածն արդեն եղած է, հետեւաբար կարելի է անգամ քնած ժամանակ իմանալ, որ, ենթադրենք, աֆրիկյան Բենին պետության հետ մեր կրթության եւ գիտության նախարարությունը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել: Այլ հարց է` սեփական անելիքը, որն իմանալու, որոշելու եւ ներկայացնելու համար պետք է արթուն լինել, եթե անգամ անելիքդ քեզ հուշել են ի վերուստ, երազումդ, ինչպես, օրինակ, Ժաննա դ՛Արկի պարագայում էր:

Սա, կրկնում ենք, քաղաքականության մեջ քնածներին տարբերելու առաջին քայլն է: Այլ որոշիչներ էլ կան օրինակՙ երբ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույց է ընդունվում, որի մասին մենք իմանում ենք միայն ընդունվելուց հետո, սա քնած քաղաքականության հետեւանք է: Կամՙ երբ այդ զեկույցն ընդունվելուց հետո ԱԳՆ-ն իր փոխնախարարի մակարդակով հայտարարում է, թե «Ադրբեջանը նման է հոտած խնձորի», եւս քնած լինելու ապացույց է, քանի որ խնդիրը ոչ թե Ադրբեջանի ինչիպիսին լինելն է, այլ մեր ինչ անելը, ու քանի որ քնած մարդիկ ոչինչ չեն անում, ստացվում է, որ մենք քնած ենք, մինչ Ադրբեջանը գոնե հոտում է:

Հասկանալի է, որ ԵԽԽՎ-ում խավիար շատ են սիրում, բայց հո բոլորը չե՞ն սիրում: Խավիարն առհասարակ շատ առանձնահատուկ ուտեստ է, ոչ բոլորի քիմքին հաճելի: Մարդիկ կլինեն, անգամ ԵԽԽՎ-ում, հատկապես այնտեղ, որ, օրինակ, թթի օղի են սիրում, կամ ժինգյալով հաց կսիրեն, եթե փորձեն: Իսկ որպեսզի փորձեն, պետք է ժինգյալով հաց պատրաստել, ինչը չի ստացվի, երբ քնած ենք:

...Ավտոբուսի վարորդը միացրեց շարժիչը եւ մենք առաջ գնացինք: Տարօրինակ, շատ տարօրինակ մտքեր են գալիս, երբ խցանման մեջ ես հայտնվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.