AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՀԱԲԵԿՉՈՒԹԱՆ ԴԵՄ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար նման հարցադրումը թվում է անհեթեթ, սակայն ահաբեկչության համաշխարհային ներկայիս սաստկացած ալիքի պարագայում հարցումն ուղղված է մեր ազգային անվտանգության ծառայություններինՙ առաջին հերթին, ապաՙ մեր ողջ պետությանըՙ բանակ, կառույցներ եւ քաղաքացիներ: Սա այլ տեսակի պատերազմ է, որի պարագայում հզորագույն բանակներն անգամ անզոր են, քանզի ահաբեկիչի նպատակը ոչ թե երկիրը պարտության մատնելն է կամ գրավելը, այլՙ ցավեցնելը, զոհ ու զոհեր ընդունելով անպաշտպան բնակչությունից, ժողովրդից: Եվ նույն հարցադրումը ներկա օրերում իրենք իրենց տալիս են բազմաթիվ երկրներ: Մինչդեռ մեր պարագայում ամենաանտարբերը ամենախոցելին էՙ ազգաբնակչությունը, որին թվում է, թե վտանգը շատ է հեռու իրենից:

Չեմ ուզում վախեցնել ոչ ոքի, սակայն նկատի ունենալով մեր ժողովրդի բարեմտությունը նման պարագաներումՙ ուզում եմ հիշեցնել դեռեւս մոտիկ անցյալում հենց մեր ժողովրդի դեմ «Իսլամական պետության» եւ այլ խմբավորումների ահաբեկիչների վայրագությունները Քեսաբի, Դեր Զորի ու Հալեպի հայաբնակ թաղամասերի դեմ: Ուզում եմ հիշեցնել հենց այս ամառ թուրքական թերթերում նույն եւ նման ահաբեկիչների սպառնալիքը Արեւմտյան Հայաստան այցելող մեր ազգակիցներին ուղղված: Բոլոր այդ պարագաներում նրանքՙ ահաբեկիչները օգտագործվեցին Թուրքիայի եւ, հարադրաբար, Ադրբեջանի կողմից, եւ կօգտագործվեն դարձյալ ու դարձյալ:

Սակայն հարցադրումս, ինչպես ասացի, առաջին հերթին ուղղված է մեր ազգային անվտանգության մարմիններին եւ հասկանալիորենՙ չի ենթադրում որեւէ պատասխան- որքանո՞վ են մեր սահմանները, սահմանակետերը, մաքսատները, օդային ու ցամաքային անցակետերը, ճանապարհները, գետնուղիները, խճողված կամ մարդաշատ հավաքավայրերն ու կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս վայրերը պաշտպանված, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ մասնագիտորեն դրանք վերահսկվո՞ւմ են:

(Ոչ մասնագիտական վերահսկողության մի օրինակ կարող եմ ինքս բերել: Մի քանի ամիս առաջ Արցախից վերադարձի ճանապարհին, Սիսիանի ոլորանների մոտ, նկատեցի իրանյան համարանիշով երկու բեռնատար, որոնց հետեւի մասում, համարանիշից վերեւ, սպիտակ ներկով արաբատառ մեծ տառերով գրված էր «Խոջալու»... Մեղրու սահմանակետին որեւէ մասնագետ չկա՞ր, որ այդ մեքենաները հետ ուղարկեր այնտեղՙ որտեղից եկել էին):

Հակաահաբեկչական պայքարը առաջին հերթին ենթադրում է կանխիչ համարժեք գործողություններՙ տեղեկությունների հավաքում, մշակում եւ վերլուծում: Որքանո՞վ ենք զինված այդ կարեւորագույն ասպարեզում: Օգտագործվո՞ւմ է մեր ներուժը: Ունե՞նք ինֆորմացիայի փոխանակման կանալներ մեր մոտիկ թե հեռու բարեկամ երկրների համապատասխան ծառայությունների հետ:

Իսկ վերջումՙ ամենակարեւորըՙ ի՞նչ ենք անում մեր անփույթ, հաճախ անտարբեր հասարակությանը զգոն դարձնելու համար: Հակաահաբեկչական պայքարը պահանջում է համաժողովրդական զգոնություն, որը պետք չէ շփոթել ստուկաչության կամ գործտվողության հետ: Սա այն դեպքը չէ: Սա մեր բոլորի անվտանգության հիմնական երաշխիքն է:

Պատրա՞ստ ենք կանխելու վտանգները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.