AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՇՈՈՒ, ՇՈՈՒ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամեն օր մեզ ճնշում է ոչ միայն սնդիկի սյունը, այլեւ լրահոսը` իր ահասարսուռ լուրերով, սոցիալական պոպուլիզմի գոհարներով, իշխանավորների ու պաշտոնյաների շքեղ բարքերի` մեր սուղ կյանքին անհամարժեք բացահայտումներով, այդ կարգի տեղեկատվությունն ըստ լրատվամիջոցների քիմքի ընտրողաբար վերամատուցելով, հիմա էլ սահմանադրական շոուով` հարժեզրկումն ամենայն սահմանադրականի:

Գումարվեցին Ֆրանսիայիում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը ու դրան հաջորդող իրադարձությունները, որոնց հանդեպ մեր պահվածքը վերստին ի ցույց դրեց մեր ներքին կյանքի հորինովի թեմաների չնչինությունն ու անհամարժեքությունը կյանքի իրականությանը: Աշխարհն աշխարհով, մենք սահմանադրական հանրաքվեով:Պատկերացրեք` սոցցանցերում մի այնպիսի արհեստածին վեճ էր, թե սոցցացների կազմակերպիչների կողմից Ֆրանսիայի դրոշի առաջարկվող պրոֆիլացմանը հայերս պե՞տք է մասնակցենք, թե ոչ, քանի որ Բեյրութում կամ այլ երկրներում ահաբեկչությունների զոհերի հիշատակին տվյալ երկրների դրոշները չենք դրել: Ու հերթական առիթն էր բոլորի համար իրենց թանկարժեք կարծիքները ողջ ատելությամբ կամ սիրով արտահայտելու: Փոխանակ խորհելու, թե Ֆրանսիայի ահաբեկչությունից հետո փոխված աշխարհում ոնց դիրքավորվի Հայաստանը, կամ ոնց վարվեն հայերը, որ ամեն ինչ մի քայլ առաջ գլխի ընկնենք ու ոտքի տակ չընկնենք:

Լրահոսի բացասական իմպուլսները մեզ տարբեր մտքեր են ներշնչում առ այն, թե ոնց, օրինակ, պաշտպանության նախարարության որեւէ պաշտոնյա գետինը չի մտնում ամոթից ռազմական ուսումնարանի սան Հայկազ Բարսեղյանի սպանության սադիստական մանրամասները լսելիս` մարդասպան երեխա դաստիարակող գնդապետ ունենալու համար իր շարքերում կամ նրան պաշտոնյա սարքելու համար: Կամ` տեղական բարքերի ինչ աստիճանի դեգրադացիա պիտի ունենայինք, որ ամեն օր լսենք դանակահարությունների, ինքնասպանությունների, երեք հոգուն միանգամից գնդակահարելու մասին (այս վերջինը Հրազդանի դեպքին է վերաբերում)` ինքներս եւս կոպտանալով-սովորելով ամենօրյա բռնության լրահոսին ու մի կարգին չհասցնելով ցավել սահմաններում զոհված մեր տղաների համար: Տեղերի, տեղական համայնքների բարքերը երբ կախվածության մեջ են դրվում ընտրությունների արդյունք ապահովող կիսագրագետներց ու կրիմինալից, երբ նրանց է վերապահվում բարքերի ձեւավորումը նաեւ միջընտրական շրջաններում` տնտեսական լծակներով օժտելով այդ շրջանակին, հենց այսպիսի կյանքի պատկեր ենք ստանում, անհարիր` ժամանակներով ստուգված հայի կերպարին, ու բոլորիս կյանքը եւս գոնե տեղեկատվական մակարդակում ակամա դարձնելով կրիմինալացված:

Լրահոսն, այո, ճնշում է. Քոչարյանն իր հարցազրույցով, համեստ, կյանքի բարելավման հույս չթողնող բյուջեն ու դրա շոու-քննարկումն Ազգային ժողովում, «ոչի» (Զարուհի Փոստանջյանն ասում էր` մի-մի դեւ դառնանք ու կուլ տանք իշխանությանը) խոստացած կուլ տալու գործընթացը, «այոյի» ու« ոչի» միասնական հացակերությունն ուղիղ եթերում, ռեալիթի շոուի ժամանակ, գծում է մեր կյանքի ողջ պիկասոյական պատկերը:

Բյուջեն խորհրդարանում

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը անհամարժեք թվերով չի ուռճացրել անցնող ողջ շաբաթ խորհրդարանում քննարկվող եկող տարվա բյուջեի նախագիծը, դա անգամ ընդդիմադիրներց Լյուդմիլա Սարգսյանը նկատեց ու գնահատեց: Հավանաբար անցնող տարվա բյուջեի եկամուտների հավաքագրման ծանր իրավիճակն այսօրվա կառավարությունը զգացել է կաշվի վրա ու զգուշացել: Բայց դա ամենեւին չի նշանակում, իհարկե, որ կյանքը չի թանկանալու` նույն մակարդակի ծրագրավորված աշխատավարձերի ու թոշակների ֆոնին: Այս անգամ էլ մեղավոր են գլոբալ տարածաշրջանային գործընթացները, Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը, ԵՏՄ-ից սպասելիքների չարդարացոււմը, բայց ոչ մենք` ստվերը կրճատել չկարողանալով եւ արդյունավետ տնտեսություն չկազմակերպելու ծուլությամբ: Ելքեր իրավիճակից, իհարկե, առաջարկողներ կային` տեսական մակարդակներում, իսկ ընդհանրապես ելքերի փոխարեն պատգամավորներից ամեն մեկն ի ցույց էր դնում բյուջեի մերկությունը` սեփական մերկությունը չնկատելով: Շոուն, այո, բոլոր դեպքերում աշխատում է, շեղում է, սիրտ հովացնում, սա գիտեն կառավարողները, սա գիտեն ընդդիմադիրները, այնպես որ շոուի պակաս չկա ոչ խորհրդարանում, ոչ սահմանադրաքարոզի «այո» կամ «ոչ» տարբերակներում, ոչ անգամ Ղարաբաղի հարցում, որը նույնպես սկսել են օգտագործել որպես շոուի նյութ` տարածքների հանձման մասին ներսուդրսից համատեղ բարուրված խոսակցություններով: Այնպես որ` բյուջեի քննարկման ժամանակ էլ ընդդիմադիրները քննադատելով սիրտ հովացրին, իշխանավորներն արդարանալով սիրտ հովացրին, իսկ բյուջեն` խեղճ ու դեռ թեական հավաքագրումներով մնաց իրագործողների բարի կամքին: 2016- բյուջեն մի փոքր է ավելի 2015- ի բյուջեից` եկամուտները ծրագրավորված են 1 տրլիոն 183 մլրդ դրամի չափով, ծախսերը մի փոքր շատ են պլանավորված եկամուտներից, տնտեսական աճը 2,2 տոկոս է ծրագրված: Պետական պարտքը կհասնի 5,5 մլրդ դոլարից ավելիի` ՀՆԱ-ի 50 տոկոսին մոտենալով, պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 252, 4 մլն դոլար: Բյուջեն տարբեր որակումների արժանացավ` համեստ, հնարավորությունների, իրատեսական, պահպանողական, կայունության, գոտի ձգելու, անգամ յոլա չգնալու եւ այլն:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոսում էր արտաքին, մեզանից չկախված պատճառերով ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել չկարողնալու մասին` հնարավորությունների արտացոլման բյուջե մի խոսքով, կամ` լավ չենք ապրելու, Սերգո ջան:

Այո կամ ոչ

ՀՀԿ- այն ներկայացուցիչները, որոնք հանրաքվեի առթիվ կազմակերպված քարոզարշավի` ռեալիթի- շոուի մասնակցն են հիմա, սահմանադրական փոփոխությունները ներկայացնում են մի նոր սուրբ գիրք որպես, որը թույլ կտա վերջապես գործի գցել այն քաղաքական կամքը, ինչը նախորդ երեք նախագահների օրոք գործի չի գցվել: Նրանք այդ սուրբ գրքով խոստանում են առանց ցնցումների իշխանափոխություն, բայց անընդհատ ընկնում են շոուի ենթադրելիք այն թակարդը, երբ ժողովուրդը հակադարձում է` էդ նոր սահմանադրությունը կօգնի՞ երեխաներին հագցնել ու կերակրել, արտագաղթում եղող որդիներին վերադարձնել, մուրացկանի վիճակից դուրս գալ: Հակադարձում է ժողովուրդն անկեղծորեն ու մաղձ կուտակած, հաճախ չհասկանալով բանախոսների ասածը, հաճախ կոպտելով, որքան էլ նրանցից բողոքավորներին միջոցներ գտնեն մոտ չթողնելու: Ճիշտն ասած` եթե այս վերջինները չլինեն, շոուն մեկ լումա չի արժենա: Այդ ռեալիթի շոուն, անկախ որակից, մի լավ բան անում է, այնուամենայնիվ, հրաշալի ցույց է տալիս, թե որքան ադեկվատ չեն մեր քաղաքական դաշտը, նրան սպասարկող լրատվամիջոցները Հայաստանի ժողովրդի իրական կյանքին, քանի որ ամեն օր մի խումբ մարդկանց նստել-վերկենալը ներկայացնելով` ոչ մի պատկերացում չունեն մեր խեղճ ժողովրդի մասին: Ու, կարծելով, թե անլեզու մեկի մոտ են գնում, հանդիպել են արգումենտների ու փաստերի, որոնք հեռվից չտեսնելու են տալիս: Բացի այդ` ակամա խոստովանում են, որ իշխանությունը մինչեւ հիմա կամք չի դրսեւորել որեւէ բան փոխելու, այ նոր սահմանադրությամբ այդ կամքը կլինի:

Իսկ ընդհանրապես` տպավորություն կա, թե այո լինի, թե ոչ` ներկա իշխանությունը շահում է, այդ պատճառով մի տեսակ անտարբեր է: «Այո» եղավ` լավ, նոր սահմանադրությունը կրկին հնարավորություն տալիս է իշխանությունը պահպանելու, «ոչ»` կասեն ժողովուրդը հինը պահպանելու հնարավորություն տվեց: Բա:

Ինչ է ուզում Քոչարյանը

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նորից է խոսում այն մասին, որ կիսանախագահական հանրապետությունն ավելի ֆունկցիոնալ է, որ` ռիսկեր է գտնում մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնության դեպքում-իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը, որ` փորձ է արվում նոր ղեկավարող առաջնորդող ուժ ստեղծել. (ի՞նքը չէ նոր ուժ ստեղծողներից մեկը, թե տեղեկություն ունի ՀՀԿ- կորիզից նորերի անջատման եւ այլ մարդկանց հետ նոր ուժ կազմավորելու մասին): Մի խոսքով` Քոչարյանը վախենում է մեկ ուժի ձեռքում կենտրոնացված իշխանությունից, թեեւ «այո»-ի քարոզիչները խոսում են այն մասին, որ հակառակը, նոր սահմանադրությամբ ապակենտրոնացվում է իշխանությունը: Քոչարյանը, որ տասն տարի իշխանության է եղել, երեւի ավելի լավ կիմանա: Մի ուրիշ հարցում նրան իշխանությունից պատասխանել են, որ չի տրապետում տեղեկատվությանը, այլապես այդպիսի հայտարարություն չէր անի: Խոսքը սահմանային լարվածության եւ ԼՂ խնդրի, Ադրբեջանին զսպելու մասին է, որի վերաբերյալ Քոչարյանն ասել է, թե քանի պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարությունները միայն խոսքեր են, ավելի շատ կկրակեն: Երեւում է` տեղեկատվությանը չտիրապետելու Էդուարդ Շարմազանովի ակնարկով նաեւ Քոչարյանի մյուս դիտարկումներին է պատասխանում իշխանությունը: Եթե, իհարկե, այս բոլորը շոուի ձեւաչափում չի տեղավորվում, եւ Հայաստանի նախագահի այն հին ակնարկը, թե գիտե` ով է Հայաստանի հաջորդ նախագահը, չի վերաբերում հենց Քոչարյանին, չնայած Սարգսյան-Քոչարյան թվացյալ հակադրությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.