AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 940, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՌԵՆԿՈՆ» ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ա. Մ.

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացմանը եւ էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով կառավարությունը երեկ հավանություն տվեց «Ռենկո» ընկերության հետ կնքվող` Երեւան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով «Ռենկոն» պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքումՙ «Ռենկոն» Հայաստանում կհիմնի առեւտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայնՙ ՀՀ կառավարությունը կաջակցի ընկերությանը հողատարածք ձեռք բերել էլեկտրակայանի կառուցման համարՙ «Երեւանի ՋԷԿ»-ին հարակից տարածքում: Պայմանագրի կնքման պահից «Ռենկոն» պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը, ներդնելով 215 մլն դոլար: Կարեւորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն օտարերկրյա ներդրում էՙ առանց պետական պարտքի ավելացման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.