AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 864, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ 965 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՍՏԱՆԱՆ 2015-2016-ԻՆ

Ա. Մ.

Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008թ.-իցՙ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով կառավարությունը երեկ համապատասխան որոշում ընդունեց: Ներկայացնելով այն, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ծրագրի շահառու է ճանաչվաճ 5363 ընտանիքից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383-ի բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է: Մնացած 965 ընտանիքների բնակարանային խնդրին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքումՙ փուլային մոտեցմամբ:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած եւ մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահանջվի 105 մլն դրամ: Առաջարկվում է նաեւ մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը: Անդրադառնալով ընդունված որոշմանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.