AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1087, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԷԼ ԽՈՍՆԱԿ Է ԳՏԵԼ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ըստ մեր դիտարկումների, ադրբեջանական պետական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը», որոշ հրապարակումներ թողարկում է գերմաներեն լեզվով, դրանք ինձ ծանոթ ռուսերեն, անգլերեն տարբերակներով հասանելի չեն դառնում: Ստորեւ ներկայացվող շարադրանքը դրանցից մեկն է:

Նոյեմբերի 13-ին Կանբերայից ուղարկված թղթակցությունից իրազեկ ենք դառնում, որ Ադրբեջանն իր քարոզչական ակտիվությունը զարգացնում է նաեւ Ավստրալիայում: Այդ երկրում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուք Սիմփքինսը (Luke Simpkins) նոյեմբերի 12-ի նիստում Հայաստանին հորդորել է իր զինուժը ետ քաշել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Պաշտոնական Երեւանի էթնիկ մաքրազտման քաղաքականության արդյունքն ավելի քան 350 հազար ադրբեջանցիների Հայաստանից տեղահանությունն է, իսկ ԼՂ եւ հարակից 7 շրջանների ապօրինի բռնազավթման պատճառով ավելի քան 750 հազար քաղաքացի իր տարածքում է դարձել բռնի տեղահանվածՙ ավելի քան 20 տարի զրկվելով հայրենի տնից, ասել է նա:

Ավստրալիացի խորհրդարանականը, ըստ նույն աղբյուրի, նշել է, թե «ՄԱԿ-ի ԱԽ Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող 4 որոշում է ընդունել, եւ կարեւորն այն է, որ Ավստրալիան էլ այսպես կոչված ԼՂՀ չի ճանաչում»: Նա ակնարկել է նաեւ, թե հայկական զինուժը պատանդառել է ադրբեջանցի 3 քաղաքացիներիՙ Ասգարովին, Գուլիեւին, Հասանովին, վերջինը սպանված է, իսկ Կարմիր խաչի կոմիտեիՙ նրանց ազատ արձակելու միջնորդությունը արդյունք չի տվել: Հստակ տեղեկատվություն չկա նրանց գտնվելու վայրի եւ վիճակի մասին, իսկ նրանցՙ դիվերսիոն խմբին հարելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ըստ Վուգար Աղայեւի թղթակցության հայտարարել է ավստրիալացի պատգամավորը, որ բարձրաձայնած խնդիրները խոստացել է ներկայացնել Ավստրալիայի արտգործնախարարինՙ Հայաստանի իր պաշտոնակցի ուշադրությանը հանձնելու պահանջով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.