AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԾԱՆՈԹԱՑԵՔ, ԱՀԱԲԵԿԻՉ

Հ. ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ ես իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին մի հոդված կարդացի, որի հեղինակը պաղեստինցի արաբ էր: Հոդվածը վերնագրված էր այսպես` «Ում համար` ահաբեկիչ, ում համար` ազատամարտիկ»: Իմ պաղեստինցի գործընկերը խոսում էր ահաբեկչության եւ հայրենիքի ազատությանը նվիրաբերվելու տարբերությունների մասին, ավելի ճիշտ` նմանությունների մասին, ընդգծելով, որ ահաբեկչությունը միանշանակ բան չէ, քանի որ եթե մեկը մարդկանց ինչ-որ խմբի համար ահաբեկիչ է եւ կատարում է ակաբեկչական գործողություն, ապա մարդկանց մեկ այլ խմբի համար նա հերոս ազատամարտիկ է, ով գործում է` հանուն իր հայրենիքի ազատության եւ անկախության: Այդ հոդվածում այսպիսի հատված կար. «...օրինակ 2001-ի սեպտեմբերի 11-ը. բոլորը խոսում են այն մասին, որ դա ահաբեկչություն էր, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչո՞ւ, ի՞նչը ստիպեց մի քանի տղաների, գնալ` ինքնազոհության, առավել եւս ոչ ոք չի խոսում, թե ի՞նչ է այն ամենը, ինչ անում է ԱՄՆ-ը` Իրաքում եւ այլ մահմեդական երկրներում, ի՞նչ անուն պետք է տալ այդ գործողություններին»:

Իմ կարծիքով այս վերջին գործողություններին կարելի է տալ շատ պարզ անվանում` նվաճում, ու, եթե մենք աշխարհի բոլոր նվաճումներն ընկալենք որպես ահաբեկչություն, իսկ նվաճողներին` ահաբեկիչ, ապա կստացվի, որ ամբողջ աշխարհը ահաբեկչության ծնունդ է, ինչը հասկանալի է, որ այդպես չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք չենք ուզում, որ այդպես լինի: Այնպես որ այս մասին չարժի խոսել:

Բայց ահաբեկչի եւ ազատամարտիկի տարբերության մասին արժի խոսել: Ենթադրենք ավերված ու անկայուն Լիբիայում ապրում է 17-ամյա Յուսուֆը: Նրա աչքի առջեւ, նրա մանկության հաշվին, տեղի է ունեցել արեւմտյան ներխուժումը իր հայրենի երկիր, իր եւ հատկապես իր հայրիկի ու պապիկի սիրելի` գնդապետ Քադաֆիի անմարդկային վախճանը եւ վերջապես սեփական երկրի ու հատկապես պետականությանը պատուհասած աղետը: Հասկանալի է, որ նա կամ ատում է Արեւմուտքը, կամ էլ վախենում է Արեւմուտքից, ինչը Յուսուֆի պարագայում ավելի քիչ հավանական է, քանի որ տղան երիտասարդ է եւ տաքարյուն: Ընդ որում Յուսուֆը ստիպված է ամեն օր իր քաղաքի փողոցներում քայլելիս տեսնել ամերիկացի զինվորների, որոնք այնպես են քայլում, կարծես այդ քաղաքը Յուսուֆի հայրենի քաղաքը չէ: Իմ կարծիքով բնական է, որ տղայի մոտ երբեմն-երբեմն ցանկություն է առաջանում վերցնել քարը (քանի որ զենք չունի) եւ այն նետել ամերիկացի զինվորներից մեկի ուղղությամբ... Հենց այս ապրումների մեջ մի օր Յուսուֆն ու իր հարազատ քույրը քայլում են իրենց հայրենի քաղաքում, մեկ էլ հանկարծ ամերիկացի զինվորների խումբը մոտենում է նրանց, սկսում քաշքշել, քանի որ իրենք են այդ երկրի տերը, ում որ ուզեն կքաշքշեն, հասկանալի է, որ ոչ այնքան Յուսուֆին, որքան նրա քրոջը: Տղան, երբ ցանկանում է պաշտպանել իր հարազատին, դեմքին ստանում է ուժգին ապտակ եւ տապալվում է գետնին: Սթափվում է, երբ քույրը պատառոտված շորերով եւ կիսամեռ իր կողքին պառկած է լինում: Հենց այստեղից էլ սկսվում է մեր պատմության ամենակարեւոր հատվածը, եւ կամ հենց այստեղով է անցնում մեր պատմության կարմիր, բարակ գիծը: Ի՞նչ է անում Յուսուֆը, իհարկե քրոջը մի կերպ տուն տանելուց հետո: Նա գնում է իրենց քաղաքում բոլորի, այդ թվում ամերիկացի զինվորների աչքի առջեւ գործող «Լիբիան մեր տունն է» կազմակերպության կիսաավերված շենք, մտնում է եւ ասում` «Ես որոշեցի, ես միանում եմ ձեզ»: Պարզվում է, որ այս կազմակերպությունը վաղուց է նկատած լինում մեր հերոսին, քանի որ Յուսուֆը հայրենասեր եւ ամրակազմ տղա է լինում: Նկատելուց հետո էլ պարբերաբար այս կամ այն ճանապարհով, առաջարկում է Յուսուֆին` միանալ իրենց: Յուսուֆը, քանի որ անգիր գիտեր Ղուրանը, ոչ միայն գիտեր, այլեւ հասկացել էր, միշտ հրաժարվում էր, բայց այս անգամ... Մի քանի տարի անց, Յուսուֆը, ով արդեն քրոջ հետ արտագաղթել էր Բելգիա, ապրում էր Բելգիայում, այդ երկրի քաղաքացիներ էին, ստանում է իր առաջին հանձնարարությունը` «Գնալ Նյու Յորք եւ այնտեղ իրականացնել պայթյունների շարք` կոնկրետ նյույորքյան մետրոյում եւ «Մետրոպոլ» օպերայի շենքում»: Միակ բանը, ինչն անցնում է Յուսուֆի մտքով, ամերիկացի այն զինվորների դեմքերն էին: Եվ մի քանի ժամ անց Յուսուֆն արդեն վայրէջք է կատարում Նյու Յորքի` Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:

Երկու օր անց, պայթյուններ են տեղի ունենում Նյու Յորքի մետրոպոլիտենի կայարաններից մեկում եւ «Մետրոպոլ» օպերայի շենքում (Աստված չանի): Նախաքննությունը պարզում է, որ ինքնասպան ահաբեկիչներից մեկը` 22 տարեկան է, անունը` Յուսուֆ...: Ապա «Լիբիան` մեր տունն է» կազմակերպությունը իր վրա է վերցնում Նյու Յորքում պայթյունների իրականացումը` պահանջելով ամերիկացիներից ժամ առաջ լքել Լիբիան, այն թողնելով տանտերերին:

Հիմա, քանի որ այս պատմությունը, փառք Աստծո, հորինված է, հորինենք եւս մեկը: Հիշո՞ւմ եք, թե որտեղից էր անցնում մեր այս պատմության կարմիր, բարակ գիծը. ուրեմն վերադառնանք հենց այդ դրվագին. Յուսուֆը սթափվում է եւ իր կողքին տեսնում պատառոտված շորերով կիսամեռ քրոջը: Ի՞նչ է անում տղան, իհարկե քրոջը մի կերպ տուն հասցնելուց հետո: Նա արագորեն շարժվում է դեպի ամերիկյան զինվորակական կայան, վերցնում է գետնին ընկած քարերից ամենամեծը (քանի որ զենք չունի) եւ այն նետում ժամապահ զինվորներից մեկի երեսին, բայց այնպես, որ այդ գործողությանը շատ լիբիացի երիտասարդ տղաներ եւ ոչ միայն երիտասարդ եւ ոչ միայն տղաներ են ականատես լինում: Ամերիկացի զինվորը տեղում մահանում է, բնականաբար բազան հանվում է մարտական դրության, եւ ինչպես տեսել ենք մի շարք ամերիկյան ֆիլմերում, կրակահերթ են բացում «ԱՄՆ-ի վրա հարձակված ահաբեկիչների վրա»: Յուսուֆն էլի սպանվում է, թե ոչՙ կարեւոր չէ, ենթադրենք սպանվում է, ենթադրենք, որ այդ օրը շատերն են սպանվում` Յուսուֆի արարքից ոգեշնչված լիբիացիներից...

Բայց այս վերջին պատմության հերոսները` հերոս են, ազատամարտիկ, սեփական կյանքը` հանուն հայրենիքի տվածներ, իսկ առաջին պատմությունը` ահաբեկչության պատմություն է, այնտեղ Յուսուֆն ահաբեկիչ է, երկրորդում` ազատամարտիկ:

...

Իսկ ահաբեկի՞չ էր արդյոք Սողոմն Թեհլիրյանը, ով իր հայրենիքից շատ հեռու, Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային: Իմ կարծիքով` ոչ, քանի որ Թեհլիրյանը ահաբեկիչ կլիներ, եթե պայթեցներ այն մետրոյի կամ գնացքի վագոնը, որտեղ նաեւ Թալեաթ փաշան էր: Բայց Թեհլիրյանի թիրախում մեկ կոնկրետ մարդ է եղել, մեղավոր մարդ: Ուրեմն ահաբեկչությունը` անմեղների կոտորածն է, ազատագրումը` մեղավորների, եւ ուրեմն չկա` ում համար ահաբեկիչ, ում համար` ազատամարտիկ, կա բոլորի համար` ահաբեկիչ, բոլորի համար` ազատամարտիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.