AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 733, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայկական ակադեմիական երաժշտության պահպանումն ու սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը 2011 թվականից գտնվում է այդ ուղղությամբ եզակի ծրագիր իրականացնող կողմերիՙ «Արս լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Հնգամյա ջանքերի շնորհիվ, ձայնագրվել է դուետի եւ տրիոյի համար նախատեսված 18 ձայնասկավառակՙ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով: Այդ ինքնատիպ անթոլոգիան ներառում է 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը ներկայացնողՙ ստեղծագործական մտքի եւ կոմպոզիտորական արվեստի լայն սպեկտր: Թողարկված ձայնասկավառակներում կան ոչ միայն անվանի եւ ճանաչում ունեցող, այլեւ երիտասարդ սերունդը ներկայացնող հայաստանաբնակ եւ սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություներ: Դրանց շարքում կան այնպիսիք, որոնք դեռեւս չեն հնչել եւ հայտնի չեն լայն հասարակությանը:

«Ներկայումս ակադեմիական եւ դասական երաժշտության ծրագրերի ժողովրդականության նվազման միտում է նկատվում: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ թվային դարաշրջանն արագացնում է կյանքի ռիթմը եւ տալիս գործիքներՙ առանց հավելյալ ջանքերի կամ ժամանակային կորստի մշակույթին հաղորդակցվելու համար: Մինչդեռ մնայուն արժեքներըՙ բարձր արվեստը, այդ թվում երաժշտությունը խորապես հասկանալու եւ գնահատելու համար պահանջվում են ժամանակ եւ մտավոր ջանքեր: Հենց այդ պատճառով մենք պետք է պայքարենք ակադեմիական երաժշտության որակները պահպանելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Երկկողմ համագործակցության արդյունքում իրականացված նախագիծը խիստ պատասխանատու էՙ հայ կատարողական արվեստի բարձրարժեքությունը սերունդներին ներկայացնելու հարցում: Դրա շնորհիվ ի հայտ են եկել կոմպոզիտորական արվեստում փայլող նոր անուններ եւ հավաքագրվել են վաղուց մոռացված նոտաներ: 2011թ.-ից իրականացվող ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 16 մլն դրամի ներդրում:

Գնահատելով «Արս Լունգա» դուետի հետ հաջողված համագործակցության արդյունքըՙ Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության նպատակով թողարկված ոսկե հուշամեդալով է պարգեւատրել ծրագրի համահեղինակներՙ թավջութակահար Արամ Թալալյանին եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանին:

Դուետն իր կատարումներով հասցրել է նվաճել ոչ միայն հայ, այլեւ արտերկրի երաժշտասեր հասարակության սերը: «Արս լունգան» այս տարի հրավիրվել է Թբիլիսիՙ վրաց անվանի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 90-ամյա հոբելյանական համերգին մասնակցելու համար: Իսկ մինչեւ այդ, անզուգական դուետը ներկայանում է հայ հանդիսատեսինՙ «Կոմիտաս Վարդապետ եւ Սուլխան Ցինցաձե. հայ եւ վրաց դասականների անդրադարձը ֆոլկլորին» համերգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.