AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԵՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԽՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանն իհարկե լուսնի վրա չէ: Ավելին` ռուս-թուրքական վերջին լարման անմիջական հարեւանն է, իր հետեւանքներով հանդերձ: Հայաստանը որոշների բարեկամն է ու որոշների աչքի գրողը: Այնպես որ` Հայաստանի լավն ուզողների հետ կան եւ այնպիսիք, որոնք, այո, մի օր, Աստված չանի, կարող են Հայաստանում ահաբեկչություն իրականացնել: Զգուշանալու համար պիտի զգոն լինենք, մեծով-փոքրով, ղեկավար-շարքային քաղաքացի նկատեն աննկատելին, վերլուծեն բոլոր հնարավոր իրավիճակները, եւ ամենակարեւորը` այդ իրավիճակների համար սցենարներ ունենան ե՛ւ պետության զինանոցում, ե՛ւ սովորական քաղաքացու մտքում:

Նոյեմբերի 24-ին թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցվելուց հետո մինչ հանրության մտածող հատվածը ուզում էր գլխի ընկնել, թե հայերիս համար ինչո՞վ է հղի դա, նոյեմբերի 25-ին վաղ առավոտյան Հայաստանն ունեցավ սեփական ահաբեկչություն եւ սեփական ահաբեկիչներ: Ուրիշ բան, որ ընդամենը մի քանի ժամով, քանի որ վրա հասած պաշտոնական հաղորդագրությունը ընդամենը հրեշավոր հանցագործություններ կանխելու մասին որակումներով մեզ զրկեց միջազգային գործընթացների մասնակիցը մեզ դասելու «կարեւորումից» Դառը հումոր, որ հեչ հումոր էլ չէր նոյեբերի 25-ի առավոտ վաղ, երբ հարեւաններն իրար դուռ էին թակում ու հայտնում հենց նոր լսած լուրը, թե այսպես ու այսպես`Հայաստանում տեռորիստական խումբ են բռնել, Շամշյանն է հայտնել: Հետո զանգում էին ճանապարհներին կամ աշխատավայրերում գտնվող հարազատներին, թե զգույշ եղեք, Երեւանում տեռորիստներ կան, մարդկանց կուտակումների վայրերում չլինեք. սա ինչպե՞ս է կոչվում, ես չեմ` ու դուք եք, պարոնայք իշխանավորներ, եթե ոչ` վախի սերմանում, տագնապի ու խուճապի տարածում: Նայում ես լրահոսը` սկզբնաղբյուրը ոչ թե պաշտոնական հաղորդագրությունն է, այլ անձ, անձի կայք: Պատկերացրեք` պետության անվտանգության հետ կապված լուրի սկզբնաղբյուրը մասնավոր անձ է: Որեւէ իրեն հարգող պետությունում հակաահաբեկչական կամ մեծ մասշտաբի գործողության ժամանակ արդյո՞ք թույլ են տալիս մասնավոր անձի կողմից նկարահանում եւ արտահոսք, սա հարց է, որ ծնվում էր անմիջապես, լուրն ընթերցելուց ու պատահածի մասին պատկերացում կազմել փորձելուց հետո: Սա հարց է, որին մի օր ի վերջո պետք է պատասխանել: Շատ ավելի ուշ հետեւեց, սոցցանցերի սրամիտ բնորոշմամբ, «Շամշյանին կից» ուժայինների հաղորդագրությունը: ԱԱԾ հաղորդագրության մեջ բառ անգամ չկար ահաբեկչության, էն էլ միջազգային մասնակիցներով ահաբեկչության մասին, այլ միայն` Երեւանի նախկին բնակիչ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված ու ղեկավարված մասնավոր համագործակցության վնասազերծման, մեծ քանակությամբ ապօրինի զենք-ռազմամթերքի առգրավման մասին Նորք-Մարաշի մի առանձնատնից:

Մինչեւ պաշտոնական հաղորդագրությունն էլ հայկական լրատվամիջոցները իրարամերժ տեղեկություններ էին տարածել` մասնակից դառնալով ընդհանուր շոկին, թե եղածը կապ ունի քաղաքական ուժերից մեկի հետ, խմբի անդամների մեջ Բաղրամյան փողոցում բողոքի գործողություններին մասնակցողներ կան եւ այլն: Regnum.ru-ն նոյեմբերի 25-ի առավոտյան 11:18-ին առանց ձեւականությունների գրել էր, թե վնասազերծված խումբն, ըստ որոշ տեղեկությունների, կապ ունի «Նոր Հայաստան» միավորման հետ, որը իշխանության հեռացման գործընթաց է սկսել: Անգամ նշվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը «Նոր Հայաստանի» միասնական շտաբն են համակարգում, այսինքն` ենթադրյալ ֆոն կար, թե ընդդիմադիրների հարցերն են միգուցե այդպես լուծվում:

Սոցցանցերում կասկածի ու անվստահության մթնոլորտ էր, ավելի շատ էին տեսակետները, որ կամ իշխանության դեմ ինչ- որ գործողություն է կանխվել, կամ նախօրոք վախ է սփռվում, որ հանրաքվեից առաջ արմատական քայլերի դեմն առնվի, կամ էլ ընդհանրապես շոու է` շեղելու համար հանրության ուշադրությունը մի քանի բաներից, որոնք առաջիկայում տեղի են ունենալու. ասենք` հանրաքվեն կեղծելուց, ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ փաստաթղթերի ընդունումից, Ղարաբաղյան հարցում միգուցե միջազգային ինչ-որ պարտադրանք քայլերից եւ այլն: Վարկածների պակաս չկար, մանավանդ շեշտվում էր միջազգային ահաբեկչության ֆոնը, որն առավել էպիկական էր դարձնում վնասազերումը: Իսկ թե ինչու էր պետք եկել ԱԱԾ-ին ոչ թե սուսուփուս անել իր գործը (աղմուկը կբարձրանար արդեն դատաքննության ու ապացույցների ներկայացման ընթացքում), այլ առավել մեծ լրատվական արձագանք ապահովել, սա մնում է անհասկանալի, կամ միգուցե կասկածների վարկածներ ունեցողների համար` շատ հասկանալի:

Բոլոր դեպքերում` իշխանությունը, չնայած խմբի պատկառելի ռազմական արսենալի ցուցադրությանը (որի առանց խոչընդոտ մի տեղ կուտակելը հարցեր է առաջացնում` միթե հենց դա՛ չպետք է ժամանակին կանխեին համապատասխան կառույցերը) եւ այն բազմակի հավաստիացմանը, թե հրեշավոր հանցագործություններ են կանխվել, իր ասածների հանդեպ հանրության վստահության խնդիրն ունի: Մանավանդ` շատ հեշտ բացահայտվեց, որ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նաեւ ազգայնական գաղափարներ դավանող «Հայոց վահան» ՀԿ-ի ղեկավարն է, նրա ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա կռվել է Քեսաբի ազատագրման համար, իսկ նրա հորը` Արցախյան ազատամարտի մասնակից եւ արցախցի Վալերի Վարդանյանին երեւի շատերն են ճանաչում, այդ թվում` Արցախի ազատագրմանը մասնակցած մեր ներկա ղեկավարները երեւի:

Մեկ ուրիշ մասնակցի` ենթադրաբար Նելլի Մինասյանի էջում նույնպես նժդեհյան գաղափարներ ու մեջբերումներ են, մի երրորդ մասնակից` Հ1-ի աշխատակիցն է, այսինքն` գոնե առաջին հայտածումները խոսում են ազգային գաղափարներ ունեցող մարդկանց մասին, իսկ հանցագործությունը եւ դրա շարժառիթները դեռ բացահայտվեն պիտի նախաքննությամբ ու դատաքննությամբ, էն էլ տեւական ժամանակ պահանջող: Ու նախագահ Սարգսյանի ասածները` ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում տեսական մակարդակում, այո, մաքուր ճշմարտություններ են պետության արտաքին ու ներքին անվտանգության առումով` տարիների քրտնաջան աշխատանքով դասվել ենք ամենաանվտանգ երկրների շարքը, եւ Հայաստանը պետք է մնա անվտանգ երկրների շարքում, չպետք է խաթարվի մեր երկրի բնականոն գործունեությունը: Սակայն միթե այդպիսի թամաշան, եթե այն միայն հանցագործության կանխարգելման էֆեկտը ցույց տալն է (այսինքն` ուշադիր ենք, կանխում ենք, մեզ մոտ չի կարող ահաբեկչություն լինել) եւ այլ ենթատեքստեր չունի, ինչպես հանրության տարբեր շերտեր են ենթադրում, չվնասե՞ց երկրի հեղինակությանը: Այս հանցագործ խմբի մասին հրապարակումը հատկապես միջազգային մամուլում, անկախ նրանից, թե ներքաղաքական, արտաքին քաղաքական, թե ուղղակի քրեական խնդիր կա մեջը, շատ ուժեղ չհարվածե՞ց Հայաստանի միջազգային իմիջին, որը վերջերս անվտանգ երկրների տասնյակում էր: Հիմա տուրիստները, եթե սա կարդացած լինեն, մի քանի անգամ կմտածեն` գա՞ն Հայաստան, թե չէ, որը խփելու է առանց էդ էլ մեր ֆազը գցած տնտեսությանը:

Հետաքրքական է, որ խմբի վնասազերծումից հետո հասարակության մեջ առկա տարատեսակ մեկնաբանություններին պատասխանել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ` թե տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն` պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողություններ իրականացրած աշխատակիցներին: Հա, կարելի է շնորհակալություն հայտնել, միայն երբ ապացուցվեն վնասազերծվածների հանցանքները, մինչդեռ հիմա, անմեղության կանխավարկածի պարագայում, երբ ողջ թափով գործողության տեսալսարան է ապահովվում, սա ակամա հակազդեցություն է ծնում կասկածի տեսքով, քանի որ ազգային անվտանգության գործողությունները հաճախ պետք է կատարել ոչ թե ցուցադրաբար, այլ նույնիսկ` գաղտնի ու գերգաղտնի: Չնայած մյուս կողմից էլ` լավ է որ իմացվի` ովքեր են ձերբակալվածները ու շատ այլ հանգամանքներ, այդ դեպքում գոնե փոքրիկ հույս կա, որ «պոչկեքին չխփելու» դիմաց չի բարդվի նրանց վրա չկատարած հանցագործությունը, իսկ հանցագործությունը կամրագրվի իրական ապացույցներով: Թե չէ` հնարավոր չէ ազատվել այս երկու օրվա կպչուն մտքերից, որոնք թույլ չեն տալիս հարյուր տոկոսով հավատալ պաշտոնական վարկածին. 1994 թվականին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով անցանկալի քաղաքական ուժին չեզոքացնելը, Նաիրի Հունանյանի հանցախումբը նախօրոք չբացահայտելը, մարտի մեկը չկանխելը, պերմյակովշչինան չթույլատրելը եւ այլն: Չի մոռացվում նաեւ այլ պետությունների հետաքրքությունն աշխարհաքաղաքական նպատակներով` Ժիրինովսկու` հայերի ձեռքով շագանակ հանելու վերջին հայտարարությունը, կամ Քեսաբի վերաբերյալ ժամանակին տարածվող ապատեղեկատվությունը ձեզ օրինակ:

Հնարավոր չէ նաեւ լիովին ազատ լինել այն զգացողությունից, որ սա ավելի նմանվում է ներքին պայքարի, մանավանդ որ հաջորդեց «պատասխանը Չեմբեռլենին»` խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը ` իր հովանավորած կայքում սահմանադրական հանրաքվեն անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրութուն, «այո»-ի անճարակ քարոզչությունը` արդեն իսկ կատարելապես տապալված» անվանելով եւ երկու նախորդ հետընտրական ցնցումների հետ համեմատելով նոր վիճակը, թե` «Մեր երկիրն ազգային միասնության խարխլման եւ պետականության թուլացման սպառնալիքի առջեւ է կանգնում աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակում»

Հետաքրքրական է , որ նա դեռ հույս է փայփայում, թե Սերժ Սարգսյանը, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա անհնար է` «գոնե հրաժարվելու ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու, դրանով ռեժիմի եւ հասարաության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից»: Պահեր կան, որ վճռից հետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը` հաթաթա է տվել նա` նշելով, որ վտանգավոր իրավիճակ է հիմա Հայաստանի ու Ղարաբաղի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.