AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՔԱՋԱՐԻ ՏՂԱ ԳԱԳԻԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գագիկ Շամշյանը երեկ նախագահական չէր հրավիրվել, ինչը շատ տարօրինակ է, քանի որ նախագահական էին հրավիրվել Հանրապետության ոստիկանապետն ու ԱԱԾ պետը: Նախագահը հենց նրանց է շնորհակալություն հայտնել Նորքի «ահաբեկիչներին» որսալու կապակցությամբ եւ խնդրել իր շնորհակալությունը փոխանցել այն քաջարի տղաներին, ովքեր անձամբ են մասնակցել «ահաբեկչության» կանխմանը: Մինչդեռ Գագիկ Շամշյանը հենց այդ քաջարի տղան է, որն առաջինը, փաստորեն, բացահայտեց «ահաբեկիչների» որջը եւ փաստորեն, կանխեց «ահաբեկչությունը», այսինքն գոնե «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի արժանի է: Ավելին, կարելի է նոր նախարարություն բացել, անշուշտ` ուժային, ես կասեի` ուժայիններին վերահսկող ուժային, որը կկոչվի հենց նախարարի անունով` Գագիկ Շամշյան նախարարություն: Օրինակ` Գագիկ Շամշյան նախարարությունից տեղեկացնում են, որ հարեւանի թոռը պայթեցրել է հարեւանի գոմը, պատգամավորի որդու մեքենան բախվել է մեկ այլ պատգամավորի տնամերձ հողամասի ծառին, որը բողոք է` ներկայացրել դատարան, որն էլ սիրով ընդունել է ծառի բողոքը: Մի խոսքով` Շամշյանի նշաձողը պետք է բարձրացնել, մանավանդ, որ նա ոչ լրագրող է, ոչ էլ լուսանկարիչ, չնայած երկուսն էլ անում է, ավելին, շատերի կարծիքով երկուսն էլ ամենալավը Շամշյանն է անում:

Իսկ հիմաՙ ավելի լուրջ: Հարգարժան ԱԱԾ, մեծարգո ոստիկանություն, հայտնում ենք ձեզ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գագիկ Շամշյանի shamshyan.am կայքը անցյալ չորեքշաբթի օրը հանցագործություն է կատարել` մասնավորաբար Հանրապետության ողջ տարածքում խուճապ առաջացնելով:

Չհանդիսանալով ոստիկանության, ԱԱԾ-ի, գուցե նաեւ ԱԻՆ-ի պաշտոնական կայք, հիշյալ կայքը առաջինն է հաղորդագրություն տարածել Նորքի «ահաբեկիչների» մասին, ընդ որում` նրանց անվանելով հենց ահաբեկիչներ: Արդյունքում, բազմաթիվ այլ կայքեր, վերցրել են Շամշյանի այս լուրը եւ տեղադրել իրենց մոտ, որի հետեւանքով էլ հանրապետությունում առաջացել է խուճապ, մասնավորաբար` մի շարք դպրոցների տնօրեններ դասերից ազատել են սարսափահար երեխաներին, որոնք տուն վազելով հայտնել են, որ «ահաբեկչություն է եղել»:

Սա, պարոնայք, հանցագործություն է, եթե կուզեք` ահաբեկչություն: Իսկ ամենասարսափելին այն է, որ եթե Շամշյանն է ասում, ուրեմն մենք հավատում ենք: Մենք` այսինքն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, ...դե այսինքն հավատում են, որ Շամշյանը կարող է Մեղրու ավտոպատահարի վայրից հաղորդում տալ, ապա հինգ րոպե անց հաղորդում տալ` Ամասիայի ավտոպատահարի դեպքի վայրից, ընդ որում` ուղիղ եթերում` Գյումրու կենտրոնական հրապարակից: Իսկ ինչո ՞ւ ենք հավատում. երկու պատճառով, նախՙ որովհետեւ Շամշյանը քաջարի տղա է, պրոֆեսիոնալ լրագրող, միակը` ոլորտում, բացի այդ մեր ուժային կառույցների եւ ոչ միայն նրանց պաշտոնական կայքերը թարմացվում են` տարվա եղանակների հետ, ամեն եղանակին` երկու լուր, տարին` ութ լուր:

Դրա համար էլ Շամշյանը ոչ թե հանցագործություն է կատարել, այլ հանցագործներին է բռնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.